|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հայաստանի մոտ 170 000 քաղաքացիների, որոնց` ՌԴ տարածքում գտնվելու ժամկետը լրացել է, և նրանք չեն ձևակերպել աշխատանքային գործունեության մասին փաստաթղթեր, արգելվել է ՌԴ տարածք մուտք գործել: Նրանք հայտնվել են «ռիսկային խմբում». հայտնում է Газета.Ru-ն՝ վկայակոչելով ՌԴ դեսպանատան՝ Հայաստանի միգրացիոն հարցերով աշխատակից Սվետլանա Ստեպանովային:
Մուտքի արգելքը նրանց համար կտևի երեքից հինգ տարի՝ կախված խախտումների տեսակից:
Նշվում է, որ Ռուսաստան մուտքի արգելքի մասին շատ քաղաքացիներ իմացել են միայն օդանավակայանում: Ընդ որում՝ տոմսերը նրանց չեն վերադարձվել և չեն էլ տվել մերժման բացատրություններ, ինչը նրանց մոտ վրդովմունք է առաջացրել: