|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Թուրքիա-Եվրամիություն խառը խորհրդարանական հանձնաժողովի նախկին համանախագահ` հոլանդացի Յոսթ Յագենդիյքին չի թույլատրվել մուտք գործել Թուրքիա: ԵՄ խորհրդարանի նախկին անդամը 2009 թվականից ապրում է Թուրքիայում և սյունակ վարում Todays Zaman պարբերականում, որը թուրքական իշխանությունները համարում են գյուլենական լրատվամիջոց. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Ըստ թուրքական Ensonhaber լրատվական կայքի` Թուրքիա մուտք գործելու արգելքը բացատրվում է այն պատճառաբանությամբ, թե Յագենդիյքը Նիդերլանդների թուրքական դեսպանությունից պատշաճ կարգով վիզա չի ստացել: Արդյունքում` վաղը Անկարայի օդանավակայանից նա հետ կուղարկվի Ամստերդամ:
Թուրքական աղբյուրը տեղեկացնում է, որ Todays Zaman-ի սյունակագիրը նաև խորհրդատվություն էր իրականացնում Թուրքիայի Սաբանջը համալսարանին առընթեր գործող Ստամբուլի քաղաքագիտական կենտրոնում: