կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-19 14:28
Տարածաշրջան

New York Times-ի թղթակցին արգելվել է մուտք գործել Թուրքիա

New York Times-ի թղթակցին արգելվել է մուտք գործել Թուրքիա

Ամերիկյան New York Times թերթի թղթակցին չի թույլատրվել մուտք գործել Թուրքիա: Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը՝ վկայակոչելով BBC Türkçe-ին՝ հունվարի 17-ին Լոնդոնից Ստամբուլի Աթաթուրք օդանավակայան ժամանած ամերիկացի լրագրող Ռոդ Նորդլանդին առանց որևէ մեկնաբանության արգելել են անցնել մաքսային կետից:

New York Times թերթի՝ թեմայի վերաբերյալ հրապարակած տեղեկության համաձայն՝ 150-ից ավելի երկրներում որպես թղթակից գործունեություն ծավալող Նորդլանդը դեռևս դեկտեմբեր ամսին աշխատանքային այցով եղել է Թուրքիայում: «Նորդլանդի՝ Թուրքիա մուտքի արգելքը կառավարության՝ տեղական և օտար մամուլի նկատմամբ հետզհետե սաստկացող ճնշումների մի մասն է», - գրում է թերթը:

Օդանավակայանում ինքնաթիռից իջնելուց հետո ոստիկանությունը Նորդլանդին տեղեկացրել է, որ նա ներառված է ներքին գործերի նախարարության ցուցակում: Լրագրողը հարկադրված է եղել Լոնդոնի մոտակա թռիչքով հեռանալ Թուրքիայից:

Թերթի խմբագիր Դեան Բաքուեթը Թուրքիայի այս քայլը բնութագրել է որպես «անարդար» և «մամուլի ազատությունը ոտնահարող»: Նշվել է նաև, որ սա առաջին դեպքն է, երբ New York Times-ի թղթակցի մուտքը Թուրքիա արգելվում է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ արգելվել էր նաև գերմանացի լրագրող Ֆոլքեր Շենքի և ամերիկացի լրագրող Դեյվիդ Լապեսկայի մուտքը Թուրքիա: