|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
«Ժամանակը» գրում է. «Այսօր մեկնարկել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամին դաժանությամբ սպանած ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատավարությունը, որը, ինչպես տեղեկացրել ենք, կայանալու է ռուսական ռազմաբազայի տարածքում։ Լուրեր են տարածվում, որ Պերմյակովը հոգեպես անկայուն վիճակում է։ Այս կապակցությամբ նրա դատահոգեբանական փորձաքննություններին մասնակցած հոգեբան Էլդա Գրինը մեզ ասաց, որ նա հոգեպես առողջ վիճակում է և արարքը կատարելիս ևս սթափ վիճակում է եղել։ Աֆեկտը ևս բացառված է։ Փորձագետի խոսքով՝ Պերմյակովն ունեցել է կոնկրետ պլան և իրագործել է այդ պլանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։