Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գյումրիում ընտանիքի վեց անդամների սպանության մեջ կասկածվողը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը, շարունակում է գտնվել ռուսական ռազմաբազայում, որտեղ գտնվում են նաեւ հայ իրավապահները. հայտնում է News.am-ը: Կայքի թղթակցի հետ զրույցում Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանն ասել է, որ Պերմյակովը, ըստ էության, ընդունել է, որ ինքն է սպանել ընտանիքի անդամներին, նա գործել է միայնակ:
«Նրա տուն մտնելուց հետո ընտանիքի անդամները չեն հասցրել դիմադրել, ամեն ինչ եղել է շատ արագ, իսկ արձակված բազմաթիվ կրակոցների ձայները հարեւանները շփոթել են հրավառության, պայթուցիկի ձայների հետ: Ինչ վերաբերում է 6 ամսական բալիկին դանակով հարվածներ հասցնելուն, Պերմյակովն ասել է, թե այդ ժամանակ զենքը չի կրակել, այսպես ասած՝ փուստ է անցել, դրա համար վախեցել է եւ դանակով է հարվածներ հասցրել նրան:
Արդյոք Պերմյակովը որեւէ առողջական խնդիր ունի, թե ոչ, Վահագն Հարությունյանն ասաց, որ ամեն ինչ կպարզի փորձաքննությունը: Նրան առաջիկայում կտրամադրվի պաշտպան, 48 ժամվա ընթացքում կորոշվի խափանման միջոցի հարցը»,- կարդում ենք կայքում:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: