|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Ժողովուրդ» օրաթերթում կարդում ենք. «Գյումրիում սպանված Ավետիսյանների բնակարանում իրավապահները հայտնաբերել են ինքնաձիգ, 24 պարկուճ, 2 պահունակ, որոնցից մեկը ամբոոջությամբ լիցքավորված 30 փամփուշտով, իսկ մյուսում եղել է 2 փամփուշտ: Սա այն դեպքում, երբ, ի սկզբանե պահունակները եղել են ամբողջությամբ լիցքավորված՝ 30-ական փամփուշտներով:
Ի՞նչ են եղել բացակայող 4 փամփուշտները: Այստեղ մեծ գաղտնիք կա: Արդյո՞ք Վալերի Պերմյակովը մինչև զորամասը լքելը կրակոցներ է արձակել այնտեղ: ՌԴ թիվ 102 ռազմաբազայի հրամկազմը լռում է: Բայց ուշագրավ է նաև մեկ այլ հանգամանք. ՌԴ իրավապահների կողմից Պերմյակովին երկու՝ զորամասն ինքնակամ լքելու և դիտավորյալ սպանության մեղադրանքներ են առաջադրվել:
Առաջինը պարզ է, իսկ ի՞նչ հիմքով է սպանության մեղադրանք առաջադրվել, չէ՞ որ ՌԴ իրավապահներն իրավասու չէին նրան մեղադրել Ավետիսյանների ընտանիքի սպանության համար, դա ՀՀ իրավապահների իրավասության հարց է: Արդյո՞ք Պերմյակովին այլ սպանության մեջ են կասկածում այս հարցը չի պարզաբանվել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: