կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-13 10:40
Հասարակություն

«Դուրս է եկել պոստից, գնացել է այդ հասցեն՝ ջուր խմելու...». Պերմյակովը սկսել է ցուցմունք տալ

«Դուրս է եկել պոստից, գնացել է այդ հասցեն՝ ջուր խմելու...». Պերմյակովը սկսել է ցուցմունք տալ

Հայաստանի իրավապահի համակարգի ներկայացուցիչները այս պահին գտնվում են Գյուրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում, այժմ հարցաքննվում է ընտանիքի վեց անդամների սպանության մեջ կասկածվողը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը. News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, ով գլխավորում է ոստիկանապետի հրամանով ստեղծված օպերատիվ խումբը:

 

«Պերմյակովը սկսել է ցուցմունք տալ եւ պատմել է, որ դուրս է եկել պոստից, ցանկացել է մի քիչ զբոսնել, գնացել է այդ հասցեն՝ ջուր խմելու, դուռը ծեծել է, չեն բացել, փորձել է մտնել, այնուհետեւ մարդ է արթնացել, ու այդպես տեղի է ունեցել այն, ինչ եղել է: Հունան Պողոսյանն ասել է, որ այժմ քննարկում են քրեական գործի վարույթը իրականացնելու խնդիրը, դատավարական ընթացակարգերը: Խնդիրն այն է, որ Պերմյակովի դեմ գործ կհարուցվի նաեւ զորամասը լքելու, պոստից զենքով փախչելու, սահմանը անցնելու փորձի վերաբերյալ:

 

«Իրենք հակված են, որ մենք քննենք, քանի որ դեպքը տեղի է ունեցել մեզ մոտ, այն ծանր հանցագործություն է, օրվա ընթացքում երկու երկրների դատախազները իրար հետ կզրուցեն եւ կպայմանավորվեն: Կարծում եմ՝ մենք էլ կքննենք գործը, պարզապես վերադասության կարգով կստանանք համապատասխան ցուցում եւ ռուս գործընկերների վարույթում քննվելիք գործն էլ կտեղափոխվի մեզ մոտ»,-ասաց ոստիկանապետի տեղակալը:

 

Նա նշեց, որ Վալերի Պերմյակով ընդամենը մի ամիս եւ մի քանի օր է՝ ինչ Գյումրիում է, նա նկարագրվում է իբրեւ նորմալ անձնավորություն, բայց արտաքին տեսքը խոսում է այն մասին, որ ինչ-որ խնդիրներ կան, դա կպարզի համապատասխան փորձաքննությունը»,- գրում է կայքը:

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: