|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Գյումրիում հունվարի 12-ին ընտանիքի 6 անդամներին սպանելու մեջ կասկածվող` ռուսական 102-րդ ռազմաբազայի շարքային զինծառայող Վալերի Պերմյակովը տվել է առաջին ցուցմունքը և խոստովանել հանցանքը: Այս մասին հայտարարել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը Գյումրիում կայացած մամուլի ասուլիսում:
«Նա պատմել է, որ դուրս է եկել քաղաք` զբոսնելու, մտել է այդ տուն, որտեղ էլ տեղի է ունեցել կատարվածը: Ձերբակալված անձը շարունակում է մնալ ռուսական ռազմաբազայում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Պողոսյանը` ընդգծելով, որ շարունակվում են հանցագործության բացահայտման բոլոր միջոցառումները։
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, իսկ նրանց մահը վրա է հասել հրազենից արձակված կրակոցների հետեւանքով։
Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկաքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ։ Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: