|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ստացվել է այնպես, որ օպերայի թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավարը` Կոնստանտին Օրբելյանը, մասնագիտությամբ նաև դիրիժոր է, ուստի գլխավոր դիրիժորի հաստիքը վերականգնելու կարիք չկա. այսօր լրագրողների հետ զրույցումկարծիք հայտնեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը: Ըստ նրա` մի թիմը չի կարող երկու գեներալ ունենալ:
«Եթե կա գեղարվեստական ղեկավար, որը նաև դիրիժոր է, պարտադիր չէ, որ գլխավոր դիրիժոր էլ ունենանք: Ստացվեց այնպես, որ երբ լուսահոգի Գեղամ Գրիգորյանը եկավ թատրոն, ասաց Կարեն Դուրգարյանին, որ նա կարող է շարունակել թատրոնում աշխատել, բայց` ոչ գլխավոր դիրիժորի կարգավիճակով: Դուրգարյանը հրաժարվեց, և հիմա թատրոնն աշխատում է մի շարք դիրիժորների հետ, այդ թվում նաև` հրավիրյալ»,- ասաց Արզումանյանը: