Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ինչո՞ւ է ընդդիմությունը պասիվ՝ փողոցային կամ ռադիկալ պայքարի տեսանկյունից։ Լրագրողի հարցադրմանն ի պատասխան՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասաց․ «Ակտիվ զանգվածն ուզում է, որ ինչ-որ բան փոխվի երկրում, սա ոգևորիչ է, սակայն վատ է, որ սպասում են, թե դա միայն ընդդիմությունը պետք է անի՝ առանց իրենց մասնակցության և ժողովրդի ակտիվ ներգրավվածության։ Ուրախ եմ, որ միշտ նման հարց հնչեցվում է, որովհետև ստիպում է մեզ, ստիպում է ընդդիմությանը ճանապարհներ գտնել, բայց մենք պետք է նաև իրատես լինենք՝ հասկանալու համար, թե ինչքանով է այդ վիճակը հասունացած։ Նաև տեսնում ենք, որ պրոցեսը գնում է հենց դրան։ Վերջին հարցումները ցույց են տալիս, որ այս իշխանության նկատմամբ ծայրահեղ վատ վերաբերմունք ունեցողների թիվը շեշտակի աճել է և շեշտակի գերազանցում է այս իշխանությանն ակտիվ աջակցող զանգվածին։ Հիմա ի՞նչ պրոցես է ընթանում Հայաստանում։
Ասում են, որ ընդդիմության վարկանիշն ընկնում է, այո՛, ընկնում է, բայց մեզանից հիասթափվողը այս իշխանության ֆանատը չի դառնալու, և մեզանից հիասթափվում են նրանք, ովքեր սպասում են ավելի ռադիկալ քայլերի։ Սա նշանակում է մի բան, որ, ընդհանրապես, ընդդիմադիր զանգվածը չի նվազում, հակառակը՝ աճում է։ Իմ գնահատականով՝ դեռ չի հասունացել այն վիճակը, որով մենք կկարողանանք մեծ զանգվածներ փողոց հանել։ Իսկապես, պետք է մեծ զանգված, մենք չենք ուզում հիասթափեցնել մեր կողմնակիցներին, որովհետև հետո մեզ են մեղադրելու, ասելու են՝ դուք եք առաջնորդները, ինչի՞ ճիշտ հաշվարկ չեք անում։ Միշտ հաղթանակը շատ տեր ունի, պպրտությունն անտեր է մնում։ Առանց փողոցի այս իշխանությունը չի գնա, չեմ կարծում՝ որևէ մեկը հավատում է, թե մի օր խղճի զգացում կունենան, ներողություն կխնդրեն ժողովրդից, կասեն՝ մենք ձախողեցինք ամեն ինչ, բայց դա չի լինի։ Ուրեմն պետք է բավարար զանգված, որը պետք է դուրս գա փողոց, և այդ փողոցը չպետք է լինի իմ կամ որևէ մեկի մասին, այդ փողոցը պետք լինի իշխանությունը հեռացնելու մասին։ Սպասվելիք փողոցային պայքարը պետք է լինի այս իշխանությանը հեռացնելու մասին։ Այսօր Երևանում 42 տոկոսը ծայրահեղ դժգոհ են այս իշխանությունից, որը ռումբ է այս իշխանության համար»։