| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի 21-ամյա ուսանողուհու գործը: Նա իր նախկին դասախոսին մեղադրել է իր կամքին հակառակ իր հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ:
21-ամյա Մ. Վ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա վրեժխնդիր լինելու շարժառիթով Վանաձորի ոստիկանությունում տվել է սուտ մատնություն, որը զուգորդվել է իր նախկին դասախոս Ա. Հ-ին ծանր հանցագործության մեջ մեղադրելով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողուհի Մ. Վ-ից Լոռու մարզի դատախազին ստացվել է հաղորդում այն մասին, որ ՎՊՄԻ դասախոս Ա. Հ-ն իր կամքին հակառակ սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ` վախեցնելով ու բռնություն կիրառելով իր նկատմամբ, սակայն դասախոսը պնդել է, որ ինքը որեւէ սեռական գործողություններ չի արել նշված ԲՈՒՀ-ի ուսանողուհու հանդեպ:
Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է եւ այն զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով, պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով: