Փոխարժեքներ
08 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.76 |
EUR | ⚊ | € 411.8 |
RUB | ⚊ | ₽ 4.0996 |
GBP | ⚊ | £ 493.89 |
GEL | ⚊ | ₾ 141.91 |
Բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Երկակի զգացմունք ունեցա, երբ իմացա Մհեր Դավիդյանցի աշխատանքից ազատման մասին։ Երբ փետրվար-մարտ ամիսներին տրորում, վարկաբեկում, ռեպրեսիաների էին ենթարկում ՁԻԱՀ-ի կենտրոնի անձնակազմին բժշկական հանրույթը, ներառյալ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի իմ կոլեգաները՝ լռեցին և մենք ունեցանք այն ինչ ունենք՝ փլուզված ՁԻԱՀ-ի կենտրոն և մի քանի տասնյակ գործից ազատված բուժաշխատողներ։ Այսօր հերթը հասավ Մհերին և կրկին լռում է բժշկական հանրույթը, ներառյալ Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի անձնակազմը։
Բժիշկներ ջան, հույս ունեք, որ անձամբ ձեզ չե՞ն հասնի, անձամբ ձեզ չե՞ն կպնի։ Հույս ունե՞ք, որ չկայացած բժիշկ, բժշկին ատող, մասնագետներից սարսափող և զզվող, Աստծո կողմից բժշկի կոչում ստացած մարդկանց նկատմամբ նախանձից խեղդվող Ա․Թորոսյանը կդադարի՞ իր կործանարար գործունեությունը։
• Հակատուբերկուլոզային դիսպանսերներ,
• Ուռուցքաբանություն,
• ՁԻԱՀ-ի կենտրոն,
• Ծննդատներ,
• Ինֆեկցիոն ծառայություն,
• Մաշկավեներաբանական դիսպանսեր,
• Բազմաթիվ հարգված վաստակավոր բժիշկներ,
Ո՞Վ Է ՀԱՋՈՐԴԸ։
ՀԱՅ ԲԺԻՇԿ, այդ հաջորդը ԴՈՒ՛ էս։
ՁԱՅՆ ՀԱՆԻ, ԲԺԻՇԿ, ՔՈ ՍՊԻՏԱԿ ԽԱԼԱԹՒ ՎՐԱ ՈՏՔԵՐ ԵՆ ՍՐԲՈՒՄ։