Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արտակ Զաքարյանը գրում է․
«2016թ. ապրիլյան մարտական գործողություններից անմիջապես հետո, պատգամավոր Նիկոլը և խորհրդարանական ընդդիմության շատ ներկայացուցիչներ պնդում էին, որպեսզի ՀՀԿ-ն անհապաղ քննարկում ծավալվի Ազգային ժողովում։
Հանրապետականը՝ հարգելով ընդդիմադիրների պահանջը, ապրիլի 5-ին ժամը 18։30 ԱԺ մեծ դահլիճում կազմակերպեց փակ քննարկում՝ ՊՆ և ԱԳՆ փոխնախարարների զեկուցմամբ։
Այսօր վարչապետ Նիկոլը Հ1-ի իր հարցազրույցում հայտարարում է, որ հուզական մթնոլորտում իմաստ չի տեսնում խորհրդարանում քննարկում անցկացնելը, և իբրև թե բացատրում է, թե ինչու՞ խորհրդարանական մեծամասնությունն արհամարեց ԲՀԿ-ԼՀԿ նախաձեռնությունը։
2016թ. ապրիլին մենք հաղթել ենք, և նույնիսկ այդ հաղթական ավարտը ընդդիմության մոտ բազմաթիվ հարցեր էր առաջացրել, որը քննարվեց այդ նիստում։
2020թ. մենք Նիկոլենց շնորհիվ, ցավոք ենթարկվեցինք խայտառակ կապիտուլյացիայի։ Եվ նույնիսկ այս դեպքում, խորհրդարանական երկրում, մեծամասնությունը՝ ըստ Նիկոլի նպատակահարմար չի գտել հրավիրի արտահերթ նիստ, կամ փակ քննարկում։ Սա ցինիզմի գագաթնակետն է, սա դավաճանությունն իր մանրամասներով պարտակելու գործելաոճ է։
Իսկ ամենացավալին այն է, որ Նիկոլն այսքանից հետո դեռ խոսում է, դեռ խոսելու երես ունի։ Կոչ է անում արցախցիներին վերադառնալ՝ պարզ չի, թե ուր։
Հ.Գ. Բոլոր իմքայլականներին առաջարկում եմ առաջիկայում ինքնավերաբնակեցվել՝ օրինակ Արցախի Մարտունի շրջանի Կարմիր Շուկա գյուղում, իսկ Նիկոլին ընտրել գյուղապետ։ Թող ապրեն ու վայելեն իրենց դավաճանության հետևանքները»: