|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Դեկտեմբերի 3-ին, ժամը 05.12-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում, Գավառ-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ-ում, «ՎԱԶ-2121» մակնիշի 34UV525 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով վարորդ Վ.Պ. (ծնվ. 1972թ.) ստացել է մարմնական վնասվածքներ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասները Վ. Պ.-ն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով. հրաժարվել է բուժօգնությունից:
Հրշեջ-փրկարարները փակել են գազի բալոնի փականը, հոսանքազրկել և ուղղել են ավտոմեքենան, այնուհետև դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: