| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Երբ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մտադիր եք միջազգային դիտորդական առաքելություն տեղակայել՝ Իրանի ու Ռուսաստանի հետ աշխատու՞մ եք,նրանց կարծիքը հարցրե՞լ եք։
Թե՞ «ձեռքի հետ,ոտքի վրա» բան է՝ ասել եք։
Ակնհայտ է ՝ի՞նչ է տեղի ունենում։
Իրանը դեմ չէր ռուս խաղաղապահների տեղակայմանը տարածաշրջանում պատերազմից հետո։
Արեւմուտքը լուռ էր,բայց ներքուստ՝ դեմ։
Ուկրաինական ճգնաժամն ավելի սրեց Ռուսաստան-ՆԱՏՕ հակասությունները ,որի հետեւանքով Արեւմուտքն արդեն ակնհայտ դեմ է հանդես գալիս միայն ռուսական ռազմական ներկայությանը մեր տարածաշրջանում։
Ի պատասխան դրա՝ նրանք Ֆրանսիայի միջոցով խոսում են միջազգային առաքելության մասին։
Դրա համար Նիկոլը կանչվում է Փարիզ ու սկսում ակտիվ այդ թեզը շրջանառել։
Բայց առանց Իրանի ու ՌԴ-ի կարծիքը հաշվի առնելու Նիկոլի կողմից նման հայտարարություն անելը ոչ թե սուվերենության մասին է խոսում,այլ՝ իրավիճակին չտիրապետելու։
Չի կարելի մտնել «մեծերի» հակամարտության մեջ,այն էլ բացառապես «գնդակի» կարգավիճակով ու ակնկալել պետականամետ լուծումներ։
Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ