|
Փոխարժեքներ
08 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Նիկոլը դեռ սեպտեմբերի 7-ին Վլադիվոստոկում Պուտինին շողոքորթում էր,իսկ այսօր «բոչկա է գլորում» ՌԴ-ի վրա։
Քաղաքականության մեջ ամենավատ բանը սկզբունքից ու հստակությունից զերծ լինելն է…այսինքն՝ իզմեր չունենալը։
Նիկոլը հանկարծ հիշել է ,որ մեր ռազմավարական դաշնակիցը ՝ՌԴ-ն իր պարտականությունները չի կատարում զենքի մատակարարման մասով։
Հիմա հարց.
Եթե այդպես է,ինչու՞ «սպասիբոների» շարք էիր շռայլում ՌԴ-ի հասցեին ու բարձր գնահատում մեր ռազմավարական դաշնակցի դերակատարումը։
Դեռ սեպտեմբերի 7-ին Պուտինի ներկայությամբ նենց էիր ՌԴ նախագահին շողոքորթում ,որ մարդու զզվանք էր գալիս։
Հիմա ի՞նչ պատահեց։
ՆԱՏՕ-ից հանձնարարե՞լ են «թռնես ռուսներից» ու հանգրվանեց «իրենց գրկում»։
Նոր հիշեցի՞ր ինքնիշխանության ու սահմանների մասին։
Նիկոլիզմն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի,որքան պանթուրքիզմը՝ հայկական շահերի։
Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ խոսնակ