կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-11-28 14:22
Հասարակություն

ՊՆ-ի հետ համագործակցող ՀԿ-ներն աջակցում են սահմանադրական փոփոխություններին

ՊՆ-ի հետ համագործակցող ՀԿ-ներն աջակցում են սահմանադրական փոփոխություններին

ՀՀ Պաշտպանության նախարարության հետ համագործակցող մի շարք ՀԿ-ներ սահմանադրական բարեփոխումների հետ կապված հանդես են եկել հայտարարությամբ.

«Սիրելի հայրենակիցներ, դեկտեմբերի 6-ին մենք կկատարենք մի ընտրություն, որը կկանխորոշի առաջիկա տասնամյակներին Հայաստանում պետական կառավարման ճյուղերի միջև իրավասությունների տարանջատման, ինչպես նաև ժողովրդավարության ամրապնդման նպատակով նրանց հանդեպ հակակշիռների ստեղծման մակարդակը: Դրանով կպայմանավորվի նաև պաշտպանության բնագավառում տարբեր մարմինների կողմից իրականացվող աշխատանքների ղեկավարման արդյունավետությունն ու Հայաստանի և Արցախի պաշտպանունակության հետագա ամրապնդումը: Այդ օրը մենք կամ գիտակցություն ու կամք կունենանք շարունակելու պետական իրավունքի ոլորտում իրականացվող բարեփոխումները, կամ կշարունակենք հին օրենքները հարմարեցնել նոր իրողություններին: Ուստի, մենք՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների ղեկավարներս և ներկայացուցիչներս, նոյեմբերի 27-ին գումարված համատեղ նիստում մանրամասն քննարկելով ՀՀ սահմանադրական բարեփոխումների նախագծի էությունն ու նպատակները, որոշեցինք. ակտիվորեն մասնակցել դեկտեմբերի վեցին կայանալիք հանրաքվեին և տուրք չտալով քաղաքական այսրոպեական շահարկումներին՝ «Այո» ասել Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումներին»:

«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն»-Յուրի Միքայելյան
«Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատ»-Գրիշա Սարգսյան
««Զինվոր» համակարգող խորհուրդ»-Մարգարիտա Խաչատրյան

«Հայ ազգային բանակում»-Գագիկ Մնացականյան
«ՀՀ ազատամարտի վետերանների միասնություն»Հակոբ Գրիգորյան
«Արցախյան պատերազմին մասնակից կանանց»-ՀԿ Աիդա Սերոբյան
«Թալիշի պաշտպան»-Միքայել Ապրեսյան
«Ղարաբաղ»-Սիրվարդ Գալստյան
«Անհայտ կորածների հարազատների խորհուրդ» Ռիմա Առաքելյան
«Գևորգյան մարտարվեստի դպրոց»-Գևորգ Գևորգյան
«Հայկական լեգեոն»-Աղասի Կարապետյան
«Միդիա-Շանգալ» եզդիների միավորում-Ամո Շարոյան
«Քանաքեռ-Զեյթուն համայնքի զոհվածների ընտանիքներ»-Անահիտ Առաքելյան
«Առաջին գունդ»-Վաչագան Չիբուխչյան
«Թալիշի արծիվներ»-Վլադիմիր Զալունց
«Զինվորի մայր»-Անահիտ Հովնանյան
«Հայ օգնության միություն»-Դավիթաշենի մասնաճյուղ Սուսաննա Թովմասյան
«Միջազգային Հայ-կազակական խաղաղարար ուժերի միավորում» ՀԿ