Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Երեկ բրիտանական The Guardian պարբերականը ուշագրավ տեղեկություն էր հայտնել, համաձայն որի` Թուրքիան ամսական 40 միլիոն դոլար է տրամադրում ԻՊ-ի` նավթի մաքսանենգներին: Այսօր էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԴԱԻՇ-ը մաքսանենգությամբ ձեռք բերած նավթը վաճառում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին:
Ըստ AA-ի՝ Էրդողանը հերթական անգամ մեղադրել է Ասադին ու նրա կողմնակիցներին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ֆինանսավորման հիմնական աղբյուրներ հանդիսանալու, ինչպես նաև խմբավորմանը զենք տրամադրելու համար:
Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցմանը: «Ո\'չ Ռուսաստանի, ո\'չ էլ ցանկացած այլ երկրի նկատմամբ անմիջական ռազմական միջամտություն Թուրքիան չի ցուցաբերում: Սակայն, եթե նման խախտում այսօր էլ լինի, Թուրքիան պարտավոր է նույն դիմադրությունը ցույց տալ: Այս դեպքում ոչ թե խախտման ենթարկված, այլ խախտումն անող երկիրը պետք է ինքն իրեն հարցադրումներ անի՝ միջադեպերի կրկնությունը կանխելու համար»,- ասել է նա:
Էրդողանի խոսքով՝ ինքնաթիռը խոցվել է սահմանը խախտելու արդյունքում առաջացած «ավտոմատ ռեակցիայի» պատճառով, իսկ իրեն վշտացնում է Ռուսաստանի արձագանքը տեղի ունեցածին: