Փոխարժեքներ
14 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.57 |
EUR | ⚊ | € 443.25 |
RUB | ⚊ | ₽ 4.7324 |
GBP | ⚊ | £ 510.46 |
GEL | ⚊ | ₾ 141.2 |
Իսպանական Անդալուսիայի շրջանի իշխանությունները Բելգիայի արքայազն Յոահիմին տուգանել են 10.4 հազար եվրոյի չափով՝ երկրում կարանտինի կանոնները խախտելու համար. այս մասին հայտնում է Reuters-ը:
Մասնավորապես, նշվում է՝ 28-ամյա արքայազնը որոշել է մի քանի երեկույթների մասնակցել Կորդոբայում, ինչից հետո իրեն վատ է զգացել: Ավելի ուշ, կորոնավիրուսի նրա թեստի պատասխանը դրական է եղել։
Այդ երեկույթներից մեկին 27 մարդ է մասնակցել, չնայած, որ Իսպանիայում այս պահին գործող կանոնների համաձայն արգելվում է հավաքվել ավելի քան 15 հոգանոց խմբերով:
Հիշեցնենք՝ արքայազն Յոահիմը Բելգիայի Արքայադուստր Ասթրիդի որդին է և Բելգիայի Ֆիլիպ թագավորի եղբորորդին: Նա Իսպանիա էր եկել ուսումնական պրակտիկա անցնելու համար: