Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվա կատարելիք այցից առաջ հարցազրույց է տվել, որում անդրադարձել է Թուրքիայում ՏԻՄ ընտրությունների արդյունքներին. Euronews-ի թուրքական ծառայությունը:
«Ընտրություններն ավարտվել են, մնացած գործընթացն արդեն իրավական է: Կան 320-330 հազար անվավեր ձայներ: Եթե չպահանջենք, որ այդ քվեները հաշվեն, հետո կասեն, դրա տակ մի բան կա: Մենք ունենք բնական իրավունք Բարձրագույն ընտրական հանձնաժողովից պահանջելու նման բան: Եթե Ամերիկայում մեկ տոկոս տարբերություն լիներ, նրանք կգնային արտահերթ ընտրությունների կամ էլ պարզապես նոր ընտրություններ կկազմակերպեին»,- ասել է նա:
Էրդողանը հավելել է, որ ոչ ոք իրավունք չունի, 13-14 հազար ձայնի առավելություն ունենալով, հայտարարել, որ հաղթել է ընտրություններում: «Ստամբուլում կան 10 մլն ընտրող: Այստեղ ամեն ինչ բարդ է: Գլխավորը ԲԸՀ-ն է: Բողոքարկումները կավարտվեն, ի հայտ եկած արդյունքները կընդունենք: Այդքան պարզ է»,- նշել է նա: