Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստանի վիճվարչության պետին եւ վարչապետին մակրոէկոնոմիկայի դասախոսության եմ հրավիրում։ Եթե բնակչության թիվը նվազում է, ձվի արտադրության քանակը 500 մլն-ից հասնում է 700 մլն-ի, ապրանքը ո՞նց է թանկանում։ Ստացվում է՝ մենք մարդա ամեն օր ուտում ենք երեք հատ ձու։ Այսպիսի բան հնարավոր չէ։ Այն օրվանից, երբ Տիգրան Սարգսյանը մտել է այս կառավարություն, որեւէ վերլուծություն չի եղել»,- անդրադառնալով Ամանորի նախաշեմին ձվի գների կտրուկ բարձրացման այսօր հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Բագրատյանը նորմալ չի համարում, որ Ամանորի նախաշեմին Հայաստան ձու է ներկրվում։ «Հայտարարվեց, թե շուկայում լարվածությունը թուլացավ` Իրանից բերված ձվերի հաշվին։ Ամոթ է ասել, որ Իրանից բերված ձվեր են եղել, ինչո՞ւ պետք է էս վիճակին հասնեիք»,- նշեց Բագրատյանը եւ ավելացրեց. «Ամռանը, երբ ձվի գինը օլիգարխների բախման հետեւանքով իջավ, մանրն ընդհանրապես սանրվեց այս դաշտից: Ենթադրում եմ, որ ձվի շուկան ուզում են տալ մեկին, ենթադրում եմ՝ Ջրառատի թռչնաֆաբրիկայի տնօրենին»,- ասել է Հրանտ Բագրատյանը։
Նորմալ երկրներում ձուն տնտեսագիտորեն ձեռնտու ապրանք չի համարվում։ «Երբ մարդու եկամուտներն ավելանում են, մարդիկ ձու քիչ են օգտագործում, քանի որ ձուն դիետիկ արտադրանք չէ։ Սակայն Հայաստանում ձուն դիետիկ է, քանի որ դեղնուց չունի»,- հավաստիացրեց Բագրատյանը։