կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-11-20 19:34
Աշխարհ

Հռոմի պապը գալիք Սուրբ ծնունդն անվանել է «անիմաստ իրարանցում»

   Հռոմի պապը գալիք Սուրբ ծնունդն անվանել է «անիմաստ իրարանցում»

 Հռոմի պապը հայտարարել է, որ  գալիք Սուրբ ծնունդն իսկական  կեղծիք էլինելու եւ անիմաստ իրարանցում, քանի որ ողջ աշխարհն այսօր պատերազմական իրավիճակում է, գրում է The Independent-ը:

«Մոտենում է Սուրբ ծնունդը: Կմիացնեն վառ լույսերը, կտոնեն, այդ ամենն այն ժամանակ, երբ աշխարհը պատերազմում է: Դա անիմաստ իրարանցում է: Աշխարհը չի հասկանում` ինչպես ապրել համերաշխ»,- ասել է Ֆրանցիսկ պապը:

 

Իր ճառում Հռոմի պապը հիշատակել է ողջ աշխարհում հազարավոր անմեղ զոհերին, ովքեր տուժել են ռազմական կոնֆլիկտներից, եւ ցավ է հայտնել այն երեխաների համար, ովքեր զրկված են կրթվելու հնարավորությունից:

Նա նաեւ ասել է, որ նրանք, ովքեր պատերազմ են հրահրում եւ զենք են վաճառում, «Աստծու կողմից անիծված են»:

Վերջում Հռոմի պապն ընդգծել է, որ երբեմն պատերազմները կարող են պատճառ ունենալ, սակայն այն, ինչ հիմա է տեղի ունենում, արդարացում չունի:  Նրա կարծիքով այն ինչ կմնա այս կոնֆլիկտից հետո` «ավերկաներն են, չկրթված երեխաները, անմեղ զոհերը եւ փողերը` զենք վաճառողների գրպաններում»: