Օրեր առաջ Եգիպտոսում տեղի ունեցած միջադեպից հետո մտավախություն կար, որ Սուրբ Ծննդյան տոներին նույնպես միջադեպ կգրանցվի, եւ հնարավոր միջադեպերը կանխելու համար անվտանգության խիստ միջոցներ են ձեռնարկվել: Եկեղեցիների անվտանգությունն ապահովելու համար երեկ Եգիպտոսում աշխատել է շուրջ 70 հազար ոստիկան:
Սակայն ձեռնարկված միջոցները պետք չեկան, քանի որ տեղի ունեցավ ճիշտ հակառակը: Երեկ Կահիրեում Եգիպտոսի Ղպտի ուղղափառները նշեցել են Սուրբ Ծնունդը, ինչին նաեւ մուսուլմաններ են մասնակցել:
Ղպտի քրիստոնեաների եկեղեցիների շուրջը մահմեդականները մարդկային պատեր են կառուցել` նրանց անվտանգությունն ապահովելու համար:
«Գիտենք, որ ապահով չէ, բայց կամ միասին կապրենք, կամ միասին կմեռնենքե,- ասել են նրանք: Իսկ ղպտի հոգեւորականներն էլ արարողությունն սկսելուց առաջ ասել են. «Մեր մուսուլման եղբայրները եկել են մեզ պաշտպանելուե:
Սուրբ Ծննդյան միջոցառումներին մասնակցել են նաեւ երկրի նախագահ Հուսնի Մուբարեքի երկու որդիները:
Երեկոյան ժամերին սկսած տոնակատարությանը հոգեւորականները միասնականության կոչեր են արել, իսկ հրավիրյալներն աղոթել են օրեր առաջ Ալեքսանդրիայում ահաբեկչական գործողության հետեւանքով զոհված 21 քրիստոնյաների համար:
Միջոցառումներին մասնակցել են 2000-ից ավելի հայտնի եգիպտացիներ, ովքեր ասել են, որ այսուհետ իրենք ոչ թե մուսուլման կամ քրիստոնյա են, այլ եգիպտացիներ: Ղպտիների հոգեւոր առաջնորդ Շինոդա 3-րդ Պապին է այցելել նաեւ Եգիպտոսի մահմեդականների առաջնորդը: