|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Սիրելի մարդու հետ սեռական ակտից կամ լավ ուտելիքից ստացած հաճույքը «աստվածային» է, հայտարարել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով պոնտիֆիկոսի արտահայտություններով TerraFutura գիրքը։
«Հաճույքը բխում է անմիջաբար Աստծուց։ Այն ո՛չ կաթոլիկ է, ո՛չ քրիստոնեական, ո՛չ որեւէ այլ բան, այն պարզապես աստվածային է»,- ասել է Ֆրանցիսկոսը։
Պոնտիֆիկոսի խոսքով՝ եկեղեցին միշտ դատապարտել է «անմարդկային, կոպիտ եւ գռեհիկ հաճույքը», բայց միշտ ընդունել է պարզը, մարդկայինն ու բարոյականը։
«Չափազանցված բարոյականությունը», որը մերժում է զգացմունքները, «քրիստոնեական պատվիրանի սխալ մեկնաբանում» է, շեշտել է Հռոմի պապը։ Նրա կարծիքով՝ ուտելիքից հաճույքը ծառայում է նրան, որ մարդն առողջ մնա, իսկ սեքսուալ հաճույքը սերն ավելի գեղեցիկ է դարձնում եւ տեսակի շարունակման երաշխիք ծառայում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։