Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության աշխատանքին: Նրա կարծիքով` ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության յուրաքանչյուր ներկայացուցիչ իր չափով աշխատում է և անում ամեն ինչ, որ այնտեղ մեր երկրի շահերը ըստ արժանվույն ներկայացվեն:
Անդրադառնալով ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի այն հայտարարությանը, թե ԵԽԽՎ-ում ադրբեջանամետ քաղաքականություն տանող, «Բռնության սրումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» զեկույցի հեղինակ Ռոբերտ Ուոլթերին կարելի էր փոխարինել մեկ այլ գործիչ Ժան-Կլոդ Մինյոնով, սակայն չարվեց, ասաց. «Մեր պատվիրակությունը հոյակապ տիրապետում է իր աշխատանքին, կարողանում է շփումներ ունենալ օտարերկրյա պատգամավորների հետ և մեր շահերը պաշտպանում է: Սակայն գաղտնիք չէ, որ հակառակ պետության կողմից հսկայածավալ աշխատանքներ են տարվում, և այն, որ ԵԽԽՎ-ն որակվում է միլի մեջլիս, լիարժեք համաձայն եմ»:
Բաբայանը նշեց նաև, որ, գտնվելով ԵԽԽՎ շենքում, շատ հաճախ իր ականջին է հասնում Ադրբեջանի անունը, սակայն, ըստ պատգամավորի, դա արվում է ոչ թե Ադրբեջանի պատվիրակության, այլ լոբբիստների կողմից:
Պատգամավորն անդրադարձավ նաև 2016 թվականի բյուջեի նախագծին և շեշտեց, որ ԲՀԿ-ն այն համարում է կայունացող և որոշակի զարգացում ապահովող, սակայն ընդգծեց, որ Հայաստանի առջև կան բազմաթիվ ծառացած խնդիրներ, որոնց լուծումը չի տրվում այս նախագծով:
«Բյուջեն լուծում է այն հիմնարար խնդիրները, որոնք մենք տարիներ շարունակ առաջ ենք քաշել՝ արտահանման վարկավորում և սուբսիդավորում, հարկային արտոնություններ և այլն: Մենք պոզիտիվ ենք տրամադրված և օպտիմիզմով ենք նայում բյուջեին, դեմ լինելու իմաստ չենք տեսնում, սակայն քվեարկությունից առաջ կհայտարարենք, թե ինչպես ենք քվեարկելու»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը: