|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Թուրքիայի վարչապետի օգնական Վեյսի Քայնաքը «Անադոլու» գործակալության հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ներգաղթյալների վերաբերյալ աղմկահարույց հրամանագրին:
Ըստ Marasgundem-ի՝ Քայնաքը այդ թեմայի մասին խոսելիս կրկնել է թուրքական իշխանությունների անգիրը, թե Թուրքիան ընդունել է 3 միլիոն փախստականի, այդ թվում՝ հայերի:
Նա նաև սկանդալային հայտարարություն է արել, թե Թուրքիայի կողմից ընդունված բոլոր փախստականներն ընդունվում են որպես «մարդ»:
«3 միլիոն փախստականների մեծ մասը Սիրիայից են, սակայն կան նաև պաղեստինցիներ, իրաքցիներ, աֆղանցիներ, անգամ՝ հայեր: Մենք նրանց բոլորին նայում ենք միայն որպես մարդու»,- հայտարարել է Քայնաքը՝ նշելով, որ «իրենց մշակույթն ու պատմական արմատները դա են թելադրում անել»:
Նա նաև մեղադրել է Գերմանիային ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ: «Մենք գիտենք, որ մի շարք ԵՄ երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, աջակցում են ահաբեկչությանը: Հունաստանը մեզ չի վերադարձնում ահաբեկական խմբավորման անդամներին: Մենք լավ գիտենք նրանց աջակցողներին: Տեսնում ենք նաև, թե ինչպես են Սիրիայում «Եփրատի վահան» մեր գործողությանն աջակցելու փոխարեն աջակցում PYD-Ին և մյուս ահաբեկչական խմբավորումներին: Երկերես վերաբերմունքով ահաբեկչության դեմը չեն առնում»,- հայտարարել է Քայնաքը: