Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում շարունակվում է 2016թ. բյուջեի նախագծի քննարկումը:
Հարակից զեկուցող` ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին հարց ուղղեց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նրա հարցը վերաբերում էր տեսանկարահանող սարքերի տեղադրմանը:
«Մեզ սաղ օրը նկարահանում են, մինչև տնից հասնում եմ էստեղ, 18 կամերա ինձ նկարում է, և եթե դրանց նկարածները գումարենք, իմ ամբողջ կյանքը կլինի էկրանի առաջ: Արդեն հիմա մեր շենքում բակի կողմից էլ են դրել: Այսինքն` դուք էդքան մտահոգվո՞ւմ եք մեր մասին, մեր առողջության մասին, թե՞ որ մենք սխալ քայլ չանենք, չգիտեմ՝ լևի չգնանք: Տենց սաղ նկարում եք, ի՞նչ անենք, որտե՞ղ գնանք: Հրավիրում են ինձ ռեստորան, հարցնում եմ՝ ձեզ մոտ նկարո՞ւմ են, թե՞ չէ, մարդ ես, ուզում ես մի անեկդոտ, բան պատմել: Դե, տան մասին չխոսեմ, տանն ամեն ինչ լսվում է, նկարվում է: Դուք ո՞նց եք այս ամեն ինչին նայում»,- հարցրեց պատգամավորը:
Կորյուն Նահապետյանը պատասխանեց, որ Բագրատյաննամեն ինչ չափազանցնում է, իրականում ամեն տեղ չէ, որ նկարահանման սարքեր կան դրված: Նա հավելեց, որ ինքը ողջունել է այդ տեսանկարահանող սարքերի տեղադրումը, քանի որ դրանք տվել են դրական արդյունք: Կորյուն Նահապետյանի խոսքով՝ եթե Հրանտ Բագրատյանը ինչ-որ խնդիրներ է տեսնում, կարող է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, և հանձնաժողովը կքննարկի այդ օրենսդրական նախաձեռնությունը:
Սա զայրացրեց Հրանտ Բագրատյանին: «Խոսքս ուղղում եմ հանրապետականներին, լսեք, ձեռ եք առնում, բացահայտ խոսում եմ կիքսի մասին, դուք ասում եք՝ հանդես եկեք օրենսդրական նախաձեռնությամբ: 28 անգամ հանդես եմ եկել, մի անգամ քննարկե՞լ եք այստեղ: Մեջն ի՞նչ կա, որ քննարկում եք: Ի՞նչ ասեմ, շարունակեք տուգանել, մարդ չի կարում տուալետ մտնի»,- զայրացած ասաց նա: