Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արթիկի թիվ 5 դպրոցի տնօրեն Գոհան Ղուլիջօղլյանին ուսուցիչները մեղադրում են այն բանի համար, որ ոչ միայն դպրոցի բարոյահոգեբանական մթնոլորտն է խաթարել, այլեւ «ապօրինի» հաստիքներ է պահել, իր ազգուտակին` Ռուսաստանում գտնվող հորաքրոջ որդուն` Մուշեղ Ափոյանին, մորը` Ժորժետա Աբրահամյանին, եղբորը` Արամ Ղուլիջօղլյանին, ինչպես նաեւ դպրոցի հաշվապահի` Ռուսաստանսոմ գտնվող եղբորը` Ստյոպա Հարությունյանին որպես աշխատակիցներ ձեւակերպել եւ նրանց միջոցով փողեր մսխել:
Բողոքավորների հաշվարկներով` Գոհար Ղուլիջօղլյանն ամեն ամիս մոտ 400.000 դրամ «լեւի» փող է ունեցել:
Այժմ գլխավոր դատախազությունում նա դեմ գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 2 հոդվածներով` 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով` պաշտոնեական դիրքի չարաշահում ու յուրացում` մի խումբ մարդկանց լուռ համաձայնությամբ, եւ 314 հոդվածի 1-ին մասով` պաշտոնեական կեղծիքի կատարում:
Հետաքրքիրն այն է, որ գործը 5 ամիս շարունակ քննելուց հետո Շիրակի մարզի դատախազության դատախազ Կարեն Հովսեփյանը փակել էր այն` հանցակազմի բացակայության պատճառով, ու, չգիտես ինչու, հանցակազմն ի հայտ էր եկել գլխավոր դատախազություն բողոքարկելուց հետո: