|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Քաղաքացիական ակտիվիստների խումբ»-ը տարածել է մի հաղորդագրություն, որում ասվում է.
«ՀՀ Ոստիկանությունը Ազատության հրապարակում 02-ի լրատվականի օպերատորին հրահանգել է նկարահանել քաղաքացիական ակտվիստների խմբի:
Ակտիվիստները ցանկացել են ճշտել' ի՞նչ իրավունքով են իրենց նկարահանում: Սկզբից իրավիճակը ներկայացրել են, որ իրենք ամբողջ տարածքն ենք նկարահանում, սակայն րոպեներ անց Կարեն Մովսիսյանն ասել է, որ ես եմ հրաման տվել հատկապես նկարահանել Եղիա Ներսեսյանին, Ռուզաննա Գրիգորյանին, Գևորգ Սաֆարյանին և Մարիամ Սուխուդյանին:
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության Հոդված 23-ով հստակ սահմանվում է' Յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը: Առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ չի կարելի հավաքել, պահպանել, օգտագործել կամ տարածել այլ տեղեկություններ, քան նախատեսված է օրենքով: Տեսանյութում առկա է մի շարք օրենքների խախտում:
Տեսանյութը պատրաստվել է իրավաբանի մասնակցությամբ: Առկա' էթիկայի նորմերի խախտման մի քանի դրվագներ: Ինչ օրենքներ են խախտվել' կարող եք ծանոթանալ տեսանյութում Միջադեպը տեղի է ունեցել 23.02.2013թ. »: