|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Բելառուսում Հունգարիայի դեսպան Ֆերենց Կոնտրան հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական ներկայացնել զուտ այն պատճառով, որ կինը ներգրավված է սեքսուալ սկանդալում: «Նա մեծ մարդ է եւ իրավունք ունի հանդիպել՝ ում պատահի եւ որտեղ պատահի»,- ասել է դեսպանը:
Դեսպանը նաեւ հռետորական հարց է տվել, թե Բելառուսում ո՞վ այդքան ֆինանսական հնարավորություններ ունի` ամիսներ շարունակ հետեւելու դիվանագետերի եւ գաղտնի նկարահանումներ անելու համար. «Ո՞ւմ է սա ձեռնտու: Ո՞ւմ դուր չի եկել մեր՝ Հունգարիայի գործունեությունը»:
Հիշեցնենք, որ տեսանյութ է տարածվել դեսպանի կնոջ՝ իտալական ոմն պաշտոնյայի հետ սեռական կապի մասին: