կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-04 09:24
Հասարակություն

Քաղաքապետարանի` «լևի» դիպլոմով աշխատակիցը

Քաղաքապետարանի` «լևի» դիպլոմով աշխատակիցը

«Իրատես de facto» թերթը գրում է. «Գյումրու մեր աղբյուրները տեղեկացնում են, որ քաղաքապետարանի աշխատակազմի անօրինական շինությունների և հողազավթումների վերահսկման բաժնի պետ Սլավիկ Ղազարյանը պաշտոնավարում է թերի բարձրագույն կրթությամբ։

 

Նա ուսումնառել է ՌԴ քաղաքներից մեկի զինվորական ինչ-որ ուսումնարանում, 2000-ին էլ Գյումրու շինարարական ուսումնարանի «լևի» դիպլոմ ձեռք բերել: Ընդ որում, Գյումրու քաղաքապետարանի կայքում նրա կենսագրական տվյալների մեջ որևէ տող չկա բարձրագույն կրթություն ստացած լինելու մասին։ Սակայն այս հանգամանքը չի խանգարում, ավելին, օգնում է Սլավիկ Ղազարյանին «ճիշտ» պահվածք դրսևորելու քաղաքապետարանում:

 

Մեր աղբյուրի փոխանցմամբ, նախկին ոստիկանը հաճախ կոպտում, վիրավորում է աշխատակիցներին, իսկ երբ նա քաղաքապետի մոտ է գնում, բոլորը սպասում են, որ հերթական աշխատողի գլխին «սև ամպեր» կկուտակվեն»:

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: