Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի ազգային հավաքականի «Առաջին Հայկական Ճակատ» (ՖԱՖ) երկրպագուների ֆան-ակումբը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հոկտեմբերի 16-ին ՖԱՖ-ը ներկայացրեց 3 պահանջ /երկրպագուների 3 ցանկություն/ ուղղված ՀՖՖ-ին՝ Հայաստանի հավաքականին վատագույն վիճակից դեպի լույսի կողմ տանող 3 քայլ: Հավաքականի մրցաշրջանի վերջին խաղից հետո մենք ակնկալում էինք ՀՖՖ-ի նախագահի ամփոփիչ ասուլիս՝ հավաքականի ելույթների վերաբերյալ, որտեղ կխոսվեր նաև մեր պահանջների մասին, սակայն, մինչ օրս չկա որևէ արձագանք:
Մինչև նոյեմբերի 16-ը ՀՖՖ-ի կողմից պատասխան չլինելու դեպքում ՖԱՖ-ը Արամ Խաչատրյանի արձանի մոտից կիրականացնի երկրպագուների երթ դեպի Խանջյան փողոց՝ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիա՝ պատասխան իմանալու և տեր կանգնելու ներկայացված պահանջներին:
Սիրելիʹ երկրպագուներ, միʹ եղեք անտարբեր, միʹ բոյկոտեք ֆուտբոլը, միʹ եղեք հավաքականի կողքին միայն հաղթանակների ժամանակ: Սա յուրաքանչյուր հայ երկրպագուի հարցն է, ով գոնե մեկ անգամ ուրախացել է հավաքականով, ով ցանկանում է տեսնել ուժեղ հավաքական և ապրում է հավաքականով: Ազգային հավաքականը պատկանում է մեզ բոլորիս: Նոյեմբերի 16-ին կոչ ենք անում բոլոր երկրպագուներին մասնակցել մեր երթին դեպի ՀՖՖ: Պահանջելու ենք բարձրակարգ մարզիչ հավաքականի համար, տարբեր կոնֆլիկտների պատճառով ֆուտբոլիստներին չհրավիրելու հարցի վերանայում և ազգային հավաքականի խաղերի տոմսերի գների իջեցում:
Շարֆերով, եռագույններով, պաստառներով հավաքվում ենք նոյեմբերի 16-ին 17:00 Արամ Խաչատրյանի արձանի մոտ, երթը կմեկնարկի 18:00»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՖԱՖ անդամները պահանջներ ներկայացրեցին ՀՖՖ-ին: