կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-10 19:40
Սպորտ

Ինչու պետք է տոմսերի գները իջեցվեն. ՀՖՖ-ՖԱՖ հակամարտությունը շարունակվում է

Ինչու պետք է տոմսերի գները իջեցվեն. ՀՖՖ-ՖԱՖ հակամարտությունը շարունակվում է

ՖԱՖ-ը հայտարարություն  է տարածել Հայաստանի հավաքականի խաղերի տոմսերի գների հետ կապված.

 «Տոմսերի գների իջեցման պահանջի հիմնավորումները.

 Հոկտեմբերի 16-ին «Առաջին հայկական ճակատ» FAF ակումբը երեք պահանջ /երկրպագուների ցանկություն/ ներկայացրեց ուղղված ՀՖՖ-ին` Հայաստանի հավաքականին վատագույն վիճակից դեպի լույսի կողմ տանող 3 քայլ:

1. Պրոֆեսիոնալ, խարիզմատիկ, երկար մարզչական ուղի ունեցած և ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորություն ունեցող գլխավոր մարզիչ:

2. Ոչ ֆուտբոլիային պատճառներով հավաքական չհրավիրված ֆուտբոլիստների հարցի լուծում
3. Տոմսերի գների իջեցնում:

Այս հոդվածում մենք կփորձենք շարադրել ներկայացված 3-րդ պահանջի հիմնավորումները և նրա ապացուցողական բազան, որը ցույց կտա վերը նշված պահանջի անհապաղ կատարման անհրաժեշտությունը, որն այսօր առկա է:

Ֆուտբոլում տրիբունաների լեփ-լեցուն լինելու հանգամանքի կարևորության մասին շատ է խոսվում: Այդ գործոնի կարևորության մասին շատ հաճախ նշվում է նույնիսկ եվրոպական գրանդ ակումբների մարզիչների և խաղացողների կողմից, որոնց պնդմամբ ֆուտբոլային թիմի հաջողությունները մեծապես կախված են նաև տրիբունաններում երկրպագուների առկայությունից և ջերմ աջակցությունից: Եվ իրոք, լեցուն մարզադաշտի էներգետիկան մի յուրահատուկ մթնոլորտ է ստեղծում, որը դրական հոգեբանական և էմոցիոնալ ազդեցություն է թողնում թե ֆուբոլիստների, և թե երկրպագուների վրա, որոնք այդ մթնոլորտը ստեղծում են:
Հայաստանում ևս ամբողջովին լի մարզադաշտը դարձրել է մեր հավաքականի համար տնային խաղերում որակյալ խաղի ցուցադրման կարևորագույն գրավականներից մեկը: Եթե մենք վերհիշենք Հայաստանի հաաքականի այն պաշտոնական տնային խաղերը, որոնց ժամանակ մարզդաշտը եղել է ամբողջությամբ լեցուն, իսկ դա հիմնականում եղել է ուժեղ հավաքականների դեմ հանդիպումների ժամանակ, ապա կհամոզվենք որ այդ հանդիպումներում մեր հավաքականի կողմից ցուցադրված խաղի որակը բավականին բարձր է եղել: Եվ դժվար է նույնիսկ մտաբերել այնպիսի մի երևանյան պաշտոնական հանդիպում, երբ մեր հավաքականը լեփ-լեցուն մարզադաշտի առկայության ներքո ցուցադրել է վատ խաղ:

Սակայն այդպիսի անշլագային խաղերի, ցավոք սրտի, մենք Երևանում հազվադեպ ենք ականատես լինում, անգամ 14 հազարանոց Վ.Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Եվրո-2016 ընտրական փուլի շրջանակներում մարզադշատը լեփ-լեցուն է եղել միայն Պորտուգալիայի հետ հանդիպման ժամանակ, երբ ըստ ՀՀՖ-ի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների` մարզադաշտում ներկա է եղել 14403 հանդիսական` http://www.ffa.am/hy...5026/match/5026 : Եվ դա միակ խաղն է եղել այս ընտրական փուլում, երբ որ խաղի տոմսերը սպառվել էին ամողջությամբ, դեռ խաղից մի քանի օր առաջ:

Հայաստան - Սերբիա (1-1) հանդիպմանը ներկա է գտնվել 8500 հանդիսական, Հայաստան Դանիա (0-0) խաղին 7500 հազար և վերջապես Հայաստան - Ալբանիա խաղին (0-3), որը կմնա մեր հիշողության մեջ որպես Հայաստանի հավաքականի պատմության մեջ վատագույն խաղերից մեկը, մարզադաշտում ներկա է գտնվել ընդամենը 4700 մարդ, որը ևս նվազագույն հաճախելիության ցուցանիշներից մեկն էր մեր հավաքականի տնային պաշտոնական խաղերի պատմության մեջ:

Հավաքականի խաղերին հաճախելիության միջին ցուցանիշով մենք մի քանի անգամ զիջում ենք հարևան Վրաստանին, որտեղ անգամ ոչ թոփ հավաքականների դեմ որոշ հանդիպումների ժամանակ Բ. Պաիճաձեի անվան Դինամո 54,5 հազարանոց մարզադաշտը (այսինքն, նրա տարողությունը գրեթե ճիշտ այնքան է` որքան \"Հրազդան\" մարզադաշտի ներկայիս տարողությունը, որը կազմում է 54,2 հազար) լցվում է ամբողջությամբ: Օրինակ, անցյալ տարվա սեպտեմբերի 7-ին, Եվրո 2016-ի ընտրական փուլի Թբիլիսիում կայացած առաջին խաղին, Վրաստանի և Իռլանդիայի հավաքականների միջև, մարզադաշտում ներկա է գտնվել 40 հազար հանդիսական` http://football.spor...hcenter/203635/ , իսկ արդեն այս տարվա մարտի 29-ին Գերմանիայի հավաքականի հետ կայացած հանդիպման ժամանակ 54,5 հազարանոց մարզադաշտը լցվել էր ամբողջությամբ` http://invalid.invalid/ : Եվ սա վրացիների համար դեռ վատագույն ընտրական փուլերից մեկն էր:

Դիտարկենք, օրինակի համար, Եվրո-2012-ի ընտրական փուլի հանդիպումների հաճախելիության ցուցանիշները Թբիլիսիում:

Եվ այսպես.

07.09.2010 Վրաստան - Իսրայել (0-0) 45 հազար հանդիսական
08.10.2010 Վրաստան - Մալթա (1-2) 35 հազար հանդիսական
26.03.2011 Վրաստան - Խորվաթիա (1-2) 54 հազար հանդիսական
02.09.2011 Վրաստան - Լատվիա (1-2) 15,4 հազար հանդիսական
11.10.2011 Վրաստան - Հունաստան (1-2) 7,8 հազար հանդիսական
https://en.wikipedia.org/…/UEFA_Euro_2012_qualifying_Group_F

Այսինքն ստացվում է որ անգամ Հայաստան - Թուրքիա հանդիպմանը հանդիսականների թիվը Հրազդանում եղել է ավելի քիչ, քան Վրաստան - Մալթա խաղն է հավաքել Թբիլիսիում` 30 հազարը 35 հազարի դիմաց: Եվ սա այն պարագայում երբ որ Երևանի բնակչությունը համադրելի է Թբիլիսիի բնակչության հետ:

Ընդհանրապես կարելի է փաստել, որ ամբողջովին լցված Հրազդան տեսել է միայն մեր ավագ սերունդը: Դրա պատճառները շատ են և խորքային: Սակայն անկնհայտ է որ դրանցից մեկը ՀՖՖ-ի կողմից իրականացվող տոմսային սխալ և ոչ ճկուն գնային քաղաքականությունն է: Ընդ որում, այստեղ դեր է խաղում է ոչ միայն, կամ էլ ոչ այդքան տոմսերի թանկ լինելու հանգամանքը, այլ այն որ գնային տարբերությունը առաջարկվող ամենաթանկ և ամենաէժան տոմսերի միջև չափազանց փոքր է: Գնային միջացքը փոքր է և ընկած է 10 հազարից մինչև 4 հազար դրամի միջև: Այսինքն, խնդիրը այստեղ գլխավորապես ոչ թե թանկ տոմսերի առկայության մեջ է, այլ առավել էժան տոմսերի բացակայության մեջ:

Համեմատենք Հայաստանի հավաքականի տնային հանդիպումների տոմսերի գները հետսովետական այլ երկրների հավաքականների տնային հանդիպումների տոմսերի գների հետ, թե բուն գնային առումով ընդհանուր վերցրած, և թե ամենէժան տոմսերի գնային համեմատականի առումով:

Եվ այսպես.

Վրաստան

Վրաստան - Գերմանիա

10, 15, 20, 30 լարի = 2110, 3165, 4220, 6330 դրամ
խաղի օրվա փոխարժեք` 1 լարի = 211 դրամ (28.03,2015)https://www.mataf.ne/..nverter-GEL-AMD
ամենաէժան տոմսերի գնային տարբերությունը` 4000/2111 = 1,9 անգամ:
http://www.apsny.ge/.../1427224621.php

Վրաստան - Ջիբրալտար

5, 10 լարի = 985, 1970 դրամ:
1 լարի = 197 դրամ (8.10.2015)
ամենաէժան տոմսերի գնային տարբերությունը` 4000/985 = 4,06 անգամ
http://sputnik-georg.../228645563.html

Ուկրաինա

Ուկրաինա - Իսպանիա

70, 80, 100, 150, 300 գրիվնա = 1512, 1728, 2160, 3240, 6480 դրամ
1 գրիվնա = 21,6 դրամ (12.10.2015)
ամենաէժան տոմսերի գնային տարբերությունը` 4000/1512 =2,65 անգամ
http://invalid.invalid/

Ուկրաինա - Բելառուս
70, 100, 150, 200, 250 գրիվնա = 1540, 2200, 3300, 4400, 5500 դրամ
1 գրիվնա = 22 դրամ (04.09.2015)
ամենաէժան տոմսերի գնային տարբերությունը` 4000/1540 = 2,6 անգամ
http://invalid.invalid/

Ուկրաինա -Սլովենիա (Եվրո 2016-ի որակավորման պլեյ-օֆֆ)

70, 80, 100, 150, 250, 300, 1500 (VIP1 տեղեր), 2000 (VIP2 տեղեր) գրիվնա = 1441, 1647, 2059, 3088, 5147, 6177, 30885 (VIP1 տեղեր), 41180 (VIP2 տեղեր) դրամ
1 գրիվնա = 20, 59 դրամ (01.11.2015)
Ամենաէժան տոմսերի գնային տարբերությունը` 4000/1441 = 2,78 անգամ
http://kp.ua/sport/5...pyly-za-poldnia

Ռուսաստան

Ռուսաստան - Չեռնոգորիա

300-ից 3000 ռուբլի = 2121-ից 21720 դրամ
1 ռուբլի = 7,24 դրամ (22.09.2015)
Ամենաէժան տոմսերի գնային տարբերությունը` 4000/2121 = 1,89 անգամ
http://invalid.invalid/news/921091/
http://www.aif.ru/do...goriya_v_moskve

Ռուսաստան - Մոլդովա

300-ից 1200 ռուբլի = 3072-ից 12288 դրամ
1 ռուբլի = 10,24 դրամ (12.10.2014)
Ամենաէժան տոմսերի գնային տարբերությունը` 4000/3072 = 1,3 անգամ
http://invalid.invalid/
Ռուսաստան - Լիխտենշտայն
200-ից 900 ռուբլի = 2216-ից 9972 դրամ
1 ռուբլի = 11,08 դրամ (08.09/2014)
ամենաէժան տոմսերի գնային տարբերությունը` 4000/2216 = 1,8 անգամ
http://invalid.invalid/news/720060/
Ադրբեջան
Ադրբեջան -Իտալիա
1-ից 4 մանաթ = 451-ից 1805 դրամ
1 մանաթ = 451.28 դրամ (10.10.2015)
ամենաէժան տոմսերի գնային տարբերությունը` 4000/451 = 8,87 անգամ
http://azerisport.co/..2185209902.html

Բելառուս

Բելառուս - Իսպանիա

60 հազարից 135 հազար բելառուսական ռուբլի = 1872-ից 4212 դրամ
1 բել. ռուբլի = 0,0312 դրամ (13.06.2015)
ամենաէժան տոմսերի գնային տարբերությունը` 4000/1872 = 2,17 անգամ
https://charter97.org/ru/news/2015/5/15/151693/
Բելառուս - Լյուքսեմբուրգ
50 հազարից 110 հազար բելառուսական ռուբլի = 1365-ից 3003 դրամ
1 բել. ռուբլի = 0,0273 դրամ (07.09.2015)
ամենաէժան տոմսերի գնային տարբերությունը` 4000/1365 = 2,93 անգամ
http://by.tribuna.co/..1032055043.html
Ղազախստան
Ղազախստան - Հոլանդիա
2000-ից 10000 տենգե = 3440-ից 17200 դրամ
փափուկ նստատեղերով VIP տեղեր 20000 տենգե = 34,4 հազար դրամ
1 տենգե = 1,72 դրամ (10.10.2015)
ամենաէժան տոմսերի գնային տարբերությունը` 4000/3440 = 1,16 անգամ
http://today.kz/news...tan-niderlandy/
Ղազախստան - Թուրքիա
1000-ից 4000 տենգե = 2560-ից 10240 դրամ
VIP տեղեր 5000-ից 7000 տենգե = 12800-ից 17920 դրամ
1 տենգե = 2,56 դրամ (12.06.2015)
ամենաէժան տոմսերի գնային տարբերությունը` 4000/2560 = 1,56 անգամ
https://sport.mail.ru/news/football-euro/22266804/

Մոլդովա

Մոլդավա -Ռուսաստան

176-ից 1410 ռուբլի = 1351-ից 10828 դրամ
1 ռուբլի = 7,68 (09.10.2015)
ամենաէժան տոմսերի գնային տարբերությունը` 4000/1351 = 2,96 անգամ
http://footballhd.ru/..va-rossiya.html
Մոլդովա - Չեռնոգորիա
80-ից 180 լեյ = 2004-ից 4509 դրամ
1 լեյ = 25,05 դրամ (05.09.2015)
ամենաէժան տոմսերի գնային տարբերությունը` 4000/2004 = 2 անգամ
http://invalid.invalid/&news=22618

Ահա այսպիսին է տոմսերի գների պատկերը այն ԱՊՀ երկրներում, որոնք ՈՒԵՖԱ-ի անդամ են, հայաստանյան ներկայիս գների հետ համեմատած: Այստեղ դեռ պետք է ավելացնել, որ օրինակ Ուկրաինայում ամեն տոմսից 5 գրիվնա գնում է բանակին` http://gazeta.ua/ru/...025?mobile=true, Բելառուսում 2 տոմս գնելու դեպքում արվում են շոշափելի զեղչեր, իսկ եվրոպական մի շարք այլ երկրներում գործում է զեղչերի ճկուն համակարգ ոչ միայն մշտական երկրպագուների, այլ նաև տարբեր սոցիալական խմբերի համար. դպրոցականներ, ուսանողներ, թոշակառուներ և այլն: 
Ինչպես համոզվում ենք Հայաստանում տոմսերը ամենից թանկն են հետսովետական տարածքում և ոչ միայն, ի հեճուկս ՀՖՖ նախագահի հայտարարությունների: Ընդ որում տարբերությունը բավականին շոշափելի է: Նկատեք, օրինակի համար, Ադրբեջան - Իտալիա ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՄԵՆԱԹԱՆԿ ՏՈՄՍԵՐԸ 2,22 ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻ ԷԺԱՆ ԵՆ ԵՂԵԼ Հայաստան - Ալբանիա ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՄԵՆԱԷԺԱՆ ՏՈՄՍԵՐԻՑ:

Իսկ եթե համեմատում եք ամենաէժան տոմսերի գնային տարբությունները, ապա պատկերը էլ ավելի անմխիթարական է դառնում: Հայաստանյան ամենաէժան տոմսերի գները կրկնարկի, եռակի, քառակի ավելի թանկ են քան մյուս երկրներում, իսկ ադրբեջանական գների հետ տարբությունը գրեթե տասնապատիկ է:
Եվ սա դեռ մենք հաշվի չենք առնում, որ սոցիալական դրությունը այդ երկրների մեծամասնությունում ավելի բարվոք է, քան Հայաստանում և իրական տարբերությունը հասկանալու համար, թե հայ ֆուտբոլասերների համար քանի անգամ է մեկ տոմսի գինը ավելի թանկ նստում, քան այլ երկրների ֆուտբոլասերների համար, անհրաժեշտ է համեմատել ոչ միայն տոմսերի գները, այլ նաև մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը այդ երկրների համար, ըստ գնողունակության համարժեքության:

Դիտարկենք 2014 թվականի համար մեկ շնչին ընկնող իրական ՀՆԱ-ի ցուցանիշները, ըստ երկրների, և այդ ցուցանիշների հարաբերակցությունը հայաստանյան ցուցանիշի հետ, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից հրապարակված տվյալների.

Ռուսաստան` $24805, հարաբերակցությունը` 3,36

Ղազաստան` $24020, հարաբերակցությունը` 3.26

Բելառուս` $18161, հարաբերակցությունը` 2,46

Ադրբեջան` $17618, հարաբերակցությունը` 2,39

Ուկրաինա` $8668, հարաբերակցությունը` 1,18

Վրաստան` $7653, հարաբերակցությունը` 1,04

Հայաստան $7374

Մոլդովա` $4979, հարաբերակցությունը` 0,68
http://www.imf.org/e...=PPPPC&grp=0&a=

Ըստ Համաշխարհային բանկի կողմից հրապարակված տվյալների.

Ռուսաստան` $25636, հարաբերակցությունը` 3,15

Ղազաստան` $24205, հարաբերակցությունը` 2,97

Բելառուս` $18185, հարաբերակցությունը` 2,23

Ադրբեջան` $17516, հարաբերակցությունը` 2,15

Ուկրաինա` $8665, հարաբերակցությունը` 1,06

Հայաստան` $8138

Վրաստան` $7582, հարաբերակցությունը` 0,93

Մոլդովա` $4983, հարաբերակցությունը` 0,61
http://data.worldban...-last&sort=desc

Այսպիսով, կարելի է փաստել որ ամենաէժան մեկ տոմսը հայաստանյան երկրպագուհի համար միջինում նստում է`

\"1,3-1,89\" * \"3,15-3,36 \" = 4,1-ից 6,35 անգամ ավելի թանկ, քան ռուս երկրպագուհի համար,

\"1,16-1,56\" * \"2,97-3,26\" = 3,45-ից 5,09 անգամ ավելի թանկ քան ղազախ երկրպագուհի համար,

\"2,17-2,93\" * \"2,23-2,46\" = 4,84-ից 7,21 անգամ ավելի թանկ քան բելառուս երկրպագուհի համար,

8.87 * \"2,15-2,39\" = 19,07 - 21,2 անգամ ավելի թանկ քան ադրբեջանցի երկրպագուհի համար,

\"2,6-2,78\" * \"1,06-1,18\" = 2,76-ից 3,38 անգամ ավելի թանկ քան ուկրաինացի երկրպագուհի համար,

\"1,9-4,06\" * \"0,93-1,04\" = 1,77-ից 4,22 անգամ ավելի թանկ քան վրացի երկրպագուհի համար,

\"2-2,96\" * \"0,61-0,68\" = 1,22-ից 2,01 անգամ ավելի թանկ քան մոլդովացի երկրպագուհի համար:

Ինչպես տեսնում ենք, այս պարագայում, երբ տոմսերի գների հետ մեկտեղ նաև հաշվի ենք առնում նաև երկրների տնտեսական իրավիճակը, ապա տարբերությունը դառնում է էլ ավելի մեծ, իսկ Ադրբեջանի հետ համեմատ այն ուղղակի ահռելի է: Եվ արդյո՞ք պետք է այդքանից հետո զարմանալ, որ պաշտոնական խաղերին միջին հաճախելիությունը մեր մոտ անգամներով է ավելի ցածր, քան Թբիլիսիում կամ էլ արդարացնել այդ հանգամանքը նրանով, որ հետաքրքրությունը Հայաստանում ֆուտբոլի հանդեպ ավելի ցածր է` քան Վրաստանում:

Ի դեպ, այստեղ պետք է նաև նշել, որ այլ երկրներում տոմսերի գները փոխվում են կապված խաղի բնույթից և կարևորությունից: Հաշվի է առնվում թե մրցակցի մակարդակը, թե խաղի բնույթը` պաշտոնական կամ ընկերական, թե տվյալ խաղի կարևորությունը խմբային աղյուսակի տեսանկունից, մինչդեռ Հայաստանում 2014թ-ի սեպտեմբերից սկսած բոլոր հանդիպումների տոմսերի գները նույնն են եղել, այնգամ վերջին խաղերին, երբ արդեն պարզ էր որ հավաքականը զրկվել է եզրափակիչ փուլ մտնելու բոլոր հնարավորություններից, ինչի հետևանքով հետաքրքրությունը հավաքականի հանդիպումների նկատմամբ արդեն նվազել էր, ՀՖՖ-ն այդպես էլ չվերանայեց տոմսերի գնային քաղաքականությունը:

Եթե մենք դիտարկում ենք այս խնդիրը նույնիսկ զուտ տնտեսական տեսանկյունից, այլ ոչ թե խաղերին միջին հաճախելիության ցուցանիշի բարձրացման անհրաժեշտության, ապա այս դեպքում էլ գալիս ենք այն եզրակացության որ մարզադաշտի հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերի գների էժանացումը կարող է հանգեցնել ՀՖՖ-ի համար ոչ թե շահույթի կորստի, այլև հակառակը, այդ տոմսերի հանդեպ պահանջարկի մեծացման հետևքանքով:

Դա շուկայական տնտեսության օրենքներից մեկն է. եթե որևէ ապրանքի գնային առաջարկը չի ապահովում համապատասխան պահանջարկ, ապա գնային առաջարկը անհրաժեշտ է նվազեցնել, որպեսզի ձևավորվի ցանկալի պահանջարկ տվյալ ապրանքի նկատմամբ:

Վերը նշվածում համոզվելու համար դիտարկենք Հանրապետական մարզադաշտի տրիբունաները, ըստ տեղերի.

արևելյան տրիբունա` 4087 տեղ,
արևմտյան տրիբունա` 2791 տեղ,
հյուսիսային տրիբունա` 3702 տեղ,
հարավային տրիբունա` 3710 տեղ:

Մենք չունենք խաղերի հաճախելիության ցուցանիշներն ըստ տրիբունաների, սակայն ունենալով խաղերին հաճախելիության ընդհանուր ցուցանիշները, կարող ենք մոտավոր հաշվարկ կատարել: Հայաստան-Ալբանիա խաղին հարավային տրիբունան գրեթե ամբողջությամբ դատարկ էր, հյուսիսային տրիբունայում էլ գտնվում էին մոտավորապես 1500 երկրպագու, որոնց մեծ մասը կամ Հայաստանի հավաքականի պաշտոնական ՖԱՆ ակումբի անդամներն էին, որոնք տոմսերը ստացել էին անվճար, կամ էլ FAF-ի անդամները, որոնց տոմսերը տրվել էր կես գնով: Այսինքն, այն շահույթը որը ստացվել է այդ տրիբունաների տոմսերի վաճառքից` եղել է մինիմալ և եթե նույնիսկ այդ տրիբունաների համար տոմսերի գները լինեին մի քանի անգամ ավելի էժան, ապա դա որևէ եղանակ չէր փոխի ստացված շահույթի իմաստով, անգամ այն դեպքում եթե նույնիսկ ենթադրենք որ տոմսերի առավել ցածր գները չապահովեին նրանց սպառման նույնպիսի աճ:

Դիտակենք հենց այդ տարբերակը նաև ընդհանուր համատեքստի ներքո. այն է ենթադրենք որ հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերի գների նվազեցնումը ավելացնում է այդ տրիբունաների տոմսերի սպառումը ոչ այն չափով որքանով նրանց գները իջեցվել են: Տեսականորեն ենթադրենք, օրինակի համար, որ գների քառակի նվազման պարագայում սպառումը ավելանում է ոչ թե հենց չորս, այլ միայն երկու անգամ: Այդ դեպքում այդ տրիբունաների տոմսերի վաճառքից ստացված շահույթը կնվազի 2 անգամ, սակայն ինչն է խանգարում այդ տեսական կորուստները փոխհատուցել արևելյան տրիբունայի կենտրոնական մասի տոմսերի գները որոշ չափով բարձրացնելով, աշխատելով ստեղծել պահանջարկի հնարավորինս հավասահամաչափ ցուցանիշ մարզադաշտի բոլոր տրիբունաների տոմսերի նկատմամբ: Ի տարբերություն այդ տոմսերի գները որոշողների` մենք երկրպագուներս մեր մարզադաշտերը հինգ մատի պես գիտենք ու կարող ենք վստահ ասել` որ արևելյան տրիբունայի կենտրոնական մասից ավելի հարմար է ֆուտբոլ դիտել, կանց թե արևմտյան տրիբունայից, որովհետև դաշտին ավելի մոտ է գտնվում: Եվ դա մենք դեռ դիտարկում ենք վատագույն տարբերակը, երբ որ տոմսերի արժեքի նվազեցնումն չի ապահովում նրանց սպառման ծավալների աճին համապատասխան չափով:

Հյուսիսային և հարավային տրիբունաների դեպքում ևս պետք է իրականացնել հնարավորինս ճկուն գնային քաղաքականություն, սահմանելով տոմսերի տարբեր գներ տրիբունաների տարբեր սեկտորների համար: Այսինքն բուն դարպասների հետևի տեղերը պետք է լինեն ավելի էժան` արևելյան ու արևմտյան տրիբունաբերին մոտ գտնվող տեղերից: Արդյունքը իրեն սպասել չի տա: Անկնհայտ է որ մենք կունենանք խաղերին միջին հաճախելիության զգալի աճ, հենց այդ տրիբունաների տոմսերի սպառման ավելացման շնորհիվ, քանի որ շատերը պատրաստ չեն մեկ տոմսի համար տալ 4000 դրամ և խաղին հետևել հենց դարպասների հետևից և նախընտրում են հեռուստացույցը, իսկ ահա 1000-1500 դրամ կտան:

Եթե հիշում եք ՀՖՖ-ի նախագահը որպես իրականացվող տոմսային գնային քաղաքականության չվերանայելու պատճառ բերում էր նաև ՈՒԵՖԱ-ից կողմից ինչ-որ պահանջների ապահովման առկայությունը: Ընդ որում դրա մասին նշվում էր շատ ընդհանուր, առանց որևէ մանրամանսների, թե կոնկրետ ինչ են ներկայացնում իրենցից այդ անհայտ պահանջները: Մենք ուսումնասիրեցինք ՈՒԵՖԱ-ի կանոնակարգը Եվրո 2016-ի ընտրական և եզրափակիչ փուլերի խաղերի վերաբերյալ`http://invalid.invalid/ndocs_509.pdf և համոզվեցինք որ նմանատիպ պահանջ այնտեղ պարզապես բացակայում է: Զուտ ֆեդերացիայի լիազորությունների մեջ է մտնում` թե ինչպիսի տոմսային գնային քաղաքականություն իրականացնել հավաքականների հանդիպումների ժամայակ:

Եվ դեռ ավելին կարող ենք ասել այս թեմայով: Օրինակ, Անգլիայի գավաթի առաջնությունում, որտեղ որ իրոք կա նման սահմանափակում խաղերի տոմսերի գների համար. այն է` ցանկացած ակումբ, ով դուրս է եկել Անգլիայի գավաթի առաջնության առաջին ռաունդ, տնային խաղի համար տոմսի արժեքը չի կարող 10 ֆունտից պակաս սահմանել: Յունայթեդ օֆ Մանչեստեր ակումբը հակադրված որոշում ընդունեց սահմանել տոմսերի գինը 10 ֆունտ, սակայն դրա հետ մեկ տեղ ամեն մի երկրպագուին, մարզադաշտ մուտք գործելիս, տրամադրել 1 ֆունտի վաուչեր, որը նա կարող է ծախսել այդ օրը մարզադաշտում համապատասխան ուտելիք և ըմպելիք գնելու համար: http://fcunited.ru/news/372/

Այսինքն, ակումբը ամենից բարձր դասում է հենց երկրպագուների շահերը:

Իսկ կարելի է արդյո՞ք նույնը ասել ՀՖՖ-ի մասին:

Թե որքանով է ՀՖՖ-ն բարձր դասում երկրպագուների շահերը կարելի է հասկանալ ոչ միայն նրա կողմից վարվող տոմսային գնային քաղաքականությունից, այլ նաև, օրինակ, մարզադաշտի նստարանների վրա առկա կեղտի բարձրության աստիճանով: Մարդիկ մուտք գործելով մարզադաշտ, նախ ստիպված են լինում ինչ-որ մի կերպ մաքրել նստարանների վրա առկա կեղտը և հետո նոր միայն նստել: Առաջին տպավորությունը որ ստանում է մարդը մարզադաշտ մուտք գործելիս և տեսնելով այդ կեղտը` դա այն է որ մարզադաշտը նրան չի սպասել:

Նստարանների վրա եղած կեղտի բարձրությունը հակադարձ համեմատականով լավագույնս բնույթագրում է ՀՖՖ-ի կողմից երկրպագուների շահերի դասման բարձրության աստիճանը: Եվ ոչ միայն դա: Հենց այդ կեղտն է իրականում հանդիսանում այսօրվա մեր ֆուտբոլային իրողությունների տխուր արտացոլանքը:

Մինչդեռ անհրաժեշտ է, որ ՀՖՖ-ն աշխատանք տանի երկրպագուին մարզադաշտ բերելու համար. ճկուն գնային քաղաքականություն, կիրառի հայտնի մարկետինգային հնարքներ, գովազդային համապատասխան աշխատանք, եթե իհարկե ուզում է ունենալ լցված տրիբունաների աջակցություն ստացող հավաքական:

Ի վերջո, ՖԻՖԱ-ի թիվ 1 նպատակը եղել և մնում է ֆուտբոլի մասսայականացումը»«- ասվում է հայտարարութհան մեջ: