Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր տեղի ունեցավ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների «Առաջին հայկական ճակատ» (ՖԱՖ) ֆան-շարժման հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանի և անդամ Արսեն Զաքարյանի մամուլի ասուլիսը: Հաշվի առնելով վերջին շրջանում Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների, մասնավորապես` ազգային հավաքականի անփառունակ ելույթները` նրանք իրենց պահանջներն առաջադրեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային:
«Բոլորս տեսնում ենք, որ մեր ցույց տված արդյունքները գնալով վատանում են, և հասնում ենք մի կետի, որից ավելի վատ պատերացնել հնարավոր չէ: Այդ պատճառով ՖԱՖ-ի անդամներն ունեն պահանջներ` ՀՖՖ-ին: Վերջին 6 տարվա ընթացքում աջակցել ենք մեր հավաքականին բոլոր տնային և հնարավոր արտագնա խաղերում: Կազմակերպել ենք միասնական երթեր, ֆան-զոն-ներ, աջակցել ենք այն ֆուտբոլիստներին, ովքեր հրավիրվել են հավաքական, սակայն հասունացել է մի իրավիճակ, որտեղ մենք պետք է այլ գործողությունների դիմենք: Քանի որ բոլորս տեսնում ենք, որ մեռնում է հայկական ֆուտբոլը, իսկ հայկական ֆուտբոլի մահով մեռնում է նաև ՖԱՖ-ը: Մենք չենք կարող թույլ տալ, որ երկրպագուն բոյկոտի հավաքականի հանդիպումը: Այդ պատճառով մենք ունենք պահանջներ` ՀՖՖ-ին:
Հայաստան-Ալբանիա խաղում մենք հանդես եկանք ակցիայով և պահանջեցինք մարզիչ՝ բառի ամբողջ իմաստով: Մեր առաջին պահանջն է, որ հավաքական հրավիրվի արտերկրի պրոֆեսիոնալ մասնագետ: Մարզիչ, ով ինքնուրույն է որոշում կայացնելու: Մեր պահանջն է, որ հավաքականը փորձարկումների դաշտ չլինի, և մեր մարզիչը լինի արտասահմանցի մեծ ճանապարհ անցած, անունով մարզիչ, ոչ թե անունը լսելիս մենք համացանցում ման գանք, թե ով է նոր մարզիչը:
Երկրորդ պահանջը հրավիրվող ֆուտբոլիստների մասին է: Մենք ֆուտբոլային գերտերություն չենք և չունենք շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ, որպեսզի մեզ թույլ տանք ոչ ֆուտբոլային պատճառնրով հրաժարվել մեր ֆուտբոլիստներից: Մեր պահանջն է, որ ՀՖՖ-ն մի կողմ դնի բոլոր ամբիցիաները և թույլ տա մյուս ֆուտբոլիստներին օգնել մեր հավաքականն: Կարող եմ թվարկել մեր ֆուտբոլիստներին` Արտակ Դաշյան, Դենիս Թումասյան, Արթուր Եդիգարյան:
Մեր 3-րդ պահանջն է տոմսերի գների նվազեցումը: Համեմատելով մեր սոցիալական վիճակը և եվրոպական երկրներում տոմսերի գները` կարող ենք ասել, որ մեզ մոտ գները շատ բարձր են: ՖԱՖ-ն այս մրցաշրջանում ՀՖՖ-ից ստացել է միջինը 500-800 զեղչով տոմս: Այսուհետ մենք հրաժարվում ենք զեղչով տոսմերից և այսուհետ այցելելու ենք մարզադաշտ այնպես, ինչպես բոլոր երկրպագուները: Մեր պահանջն է տոմսերի գների վերանայումը»,- ասաց ՖԱՖ հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանը:
- Արդյո՞ք այս պահանջների մեջ չի մտնում ՀՖՖ նախագահի հրաժարականը:
-Մեր առաջին պահանջը մարզիչն է, իսկ երկրորդ գործողությունը մեր պահանջն է ՀՖՖ-ին: Երրորդ քայլը մեր պահանջներին տեր կանգնելն է, իսկ թե ի՞նչ կլինի մեր պահանջները չբավարարելու դեպքում, դեռևս չենք ցանկանում փակագծերը բացել: