կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-29 19:26
Սպորտ

Գերմանիա-Հայաստան. ՖԱՖ-ը կազմակերպում է ուղևորություն դեպի Գերմանիա

Գերմանիա-Հայաստան. ՖԱՖ-ը կազմակերպում է ուղևորություն դեպի Գերմանիա

Հունիսի 6-ին գերմանական Մայնց քաղաքում Հայաստանի ազգային հավաքականը ընկերական խաղի շրջանակներում մրցելու է ՖԻՖԱ-ի դասակարգմամբ աշխարհի 2-րդ ուժեղագույն հավաքականի` Գերմանիայի ընտրանու հետ: 

 

Այս կապակցությամբ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների «Առաջին հայկական ճակատ» (ՖԱՖ)  ֆան ակումբը «Չեխական ավիաուղիների» հետ համատեղ, խաղի տոմսերի յուրահատուկ ձեռք բերման հնարավորությամբ, կազմակերպում է ուղևորություն դեպի Ֆրանկֆուրտ և Մայնց:

 

ՖԱՖ-ը ֆեյսբուքյան պաշտոնական էջում տարածել է հաղորդագրություն, որում ասվում է.

 

«Ինչպես գիտեք, այդ խաղի տոմսերը /ներառյալ նաև հյուրերի համար նախատեսված սեկցիան/ օնլայն, ազատ վաճառքով սպառվում են բացառիկ արագությամբ և կար վտանգ որ խաղին չէին կարողանա ներկա գտնվել հայ երկրպագուները: ՖԱՖ-ին հաջողվեց համաձայնության գալ Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ և հյուրերի համար նախատեսված սեկցիայում ամրագրել տոմսերի որոշակի չափաքանակ: 



Ուղևորության փաթեթը ներառում է 5 օր, 4 գիշեր, արժեքը մեկ անձի համար 655 եվրո է, որի մեջ ընդգրկված չէ շենգեն վիզան (վիզան` լրացուցիչ 35 եվրո): Որպես հանգրվան ընտրվել է Գերմանիայի խոշորագույն քաղաքներից Ֆրանկֆուրտը, որը գտնվում է 43 կմ հեռավորության վրա Մայնցից: Դեպի Մայնց ուղևորությունը կլինի ավտոբուսով

 

Ազգային հավաքականին օդանավակայանում դիմավորելուց, մարզմանը մասնակցելուց բացի սպասվում են նաև մի շարք միջոցառումներ Ֆրանկֆուրտում բնակվող հայերի և Գերմանիայի հավաքականի երկրպագուների մասնակցությամբ: Նաև կարող է հնարավորություն լինել կարճ ժամանակով մեկնել Հոլանդիայի մայրաքաղաք Ամստերդամ և վերադառնալ: 

 

Մեկնումը` 2 խմբով 


1. մեկնումը` 04.06, վերադարձը Երևան` 08.06 
2. մեկնումը` 05.06, վերադարձը Երևան` 09.06 
Փաթեթը ներառում է
-ինքնաթիռի տոմս 
-տրանսֆեր (օդանավակայան - հյուրանոց - օդանավակայան
-տրանսֆեր (ՖրանկֆուրտՄայնցՖրանկֆուրտ
-ապահովագրություն 
-հյուրանոց` 4 գիշեր Ֆրանկֆուրտում, Minerva 3* հյուրանոց, նախաճաշ:

Տեղերը սահմանափակ են, խնդրում ենք շտապել: Ամրագրման համար, ինչպես նաև այլ հարցերի դեպքում զանգահարել` 096 096045, 099 227788 հեռախոսահամարներով»: