Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակներում կայացավ «Արս Լունգա» դուետի (Արամ Թալալյան (թավջութակ), Ջուլիետա Վարդանյան (դաշնամուր)) մենահամերգը։
Թավջութակահար Արամ Թալալյանը նշեց, որ իրենց դուետը մեծ հաճույքով է մասնակցում Խաչատրյանի անվան փառատոնին. «Մեծ պատիվ է մասնակցել հայոց մեծ կոմպոզիտորի անվան փառատոնին։ Բավական պատասխանատու ու կարևոր ելույթ է մեզ համար»:
Խոսելով Երիտասարդական նվագախմբի հետ համագործակցության մասին՝ Արամ Թալալյանը նշեց, որ իր համար հաճելի փորձ է աշխատել այս կոլեկտիվի հետ. «Երբ համատեղ նախագծեր, հրավերներ լինում են, մեծ ուրախությամբ սպասում եմ այդ օրերին»։
Դաշնակահարուհի Ջուլիետա Վարդանյանը նշում է, որ բովանդակային, հագեցած մեծ ճանապարհ է անցել թավջութակահար Արամ Թալալյանի հետ։ Դաշնակահարուհին նշում է, որ մասնակցությունը փառատոներին երաժշտի կյանքում մեծ նշանակություն ունի, քանի որ դրանք և՛ մեծ փորձ են, և՛ դրսևորվելու, կատարողական արվեստը ներկայացնելու հնարավորություն։ Նա նաև ընդգծում է, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ բազմիցս համագործակցել են տարբեր ձևաչափերում։ Նա առանձնացնում է այն էներգետիկան, որ միշտ ստանում է Երիտասարդականի երաժիշտներից։