|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնն անմասն չի մնա Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված միջոցառումներից:
Մեծանուն կոմպոզիտորի հոբելյանին նվիրված` մինչեւ տարեվերջ թատրոնում կընթանան «Սպարտակ», «Գայանե», «Ձոն հավերժության» բալետները, իսկ «Համերգ ճեմասրահում» նախագծի շրջանակներում կլինեն Արամ Խաչատրյանի անվան եռյակի համերգները. այս մասին yerkir.am-ին տեղեկացրին օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնից:
Թատրոնի հոբելյանական 80-րդ թատերաշրջանն այս տարի կմեկնարկի սեպտեմբերի 20-ին` Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերային ներկայացմամբ:
Տարվա ընթացքում թատրոնը հանդես կգա Ռիխարդ Վագների 200-ամյակին նվիրված գալա համերգով, որին կմասնակցեն ճանաչված հայ սոպրանոներ Աննա Կասյանը (Ֆրանսիա), Ռոզի Անուշ Սվազլյանը (ԱՄՆ) եւ Հրաչուհի Բասենց Խումարյանը (Գերմանիա):