|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
«Այսօրվա դրությամբ Ռուսաստանի և Հայաստանի միջև առաջընթաց հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով: Դա վերաբերում է քաղաքական, անվտանգության, տնեսական համագործակցության ոլորտներին»,-ասել է Պուտինն՝ ընդգծելով Հայաստանի ներդրումային ոլորտում ՌԴ առաջնային դիրքերը:
«Զարգանում են հարաբերությունները մետալուրգիական արտադության և մեքենաշինության ոլորտներում, կարճ ասած մենք խոսելու թեմաներ ունենք»,- ասել է ՌԴ նախագահն ու հիշեցրել, որ երկրների միջև ապրանքաշրջանառությունը նախորդ տարի աճել է մոտ 30 տոկոսով: