կարևոր
343 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-04 14:48
Աշխարհ

Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները շատ լավ են զարգանում. Օվերչուկ

Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները շատ լավ են զարգանում. Օվերչուկ

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունները «շատ լավ են զարգանում»։ Այս մասին նա ասել է Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում։

«Մենք անընդհատ կապեր ենք պահպանում։ Եվ այդ թվում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում մենք ակտիվորեն շփվել ենք գործընկերների հետ։ Հետևաբար, այստեղ՝ տնտեսական առումով, Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները զարգանում են բնականոն կերպով, ինչպես մենք ծրագրել էինք», - նրա խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ հայտնել էինք՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտնել էր, որ Հայաստանի և Ռուսաստանի առևտուրն այս տարի զգալիորեն կրճատվել է։