կարևոր
2977 դիտում, 3 ամիս առաջ - 2024-07-21 10:34
Հասարակություն

Եղվարդում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված կուրսանտը 52 հիմնական դպրոցի սան էր

Եղվարդում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված կուրսանտը 52 հիմնական դպրոցի սան էր

Խոր ցավով ու կսկիծով հայտնում ենք, որ 19.06.2024թ Եղվարդ քաղաքի մոտ վթարված ինքնաթիռի հետևանքով զոհված կուրսանտը մեր դպրոցի աշակերտ Արմեն Կարենի Խաչատրյանն էր։ Այս մասին հայտնում են 52 հիմնական դպրոցից։

«Անհավատալի է, անընդունելի… Հիմա՝ ցավի ու կորստի այս պահին, ցավակցում ենք նրա ընտանիքի անդամներին, հարազատներին և հայտնում ենք մեր զորակցությունը, քանզի համակերպումը դժվար է: Հոգիդ լույսերի մեջ, սիրելի’ Արմեն…

Բոլորիս խոնարհումը հայրենասե’ր հայորդի»,- նշված է տարածած հայտարարության մեջ: