կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-04 14:13
Տարածաշրջան

Հալեպն ազատագրվեց պաշարումից. «Արևելք»

Հալեպն ազատագրվեց պաշարումից. «Արևելք»

«Արևելք»-ը հայտնում է, որ Հալեպի Խանասերի գլխավոր մատակարար ճանապարհը 8 օր է` գրավված էր ԻՊ զինյալների կողմից: 

Խանասերի շրջանում սիրիական բանակի եւ ահաբեկչական խմբավորումների միջեւ մարտերի պատճառով ճանապարհը պաշարվել էր, ինչի հետեւանքով Հալեպի բնակիչների վիճակը ծայրահեղ վատացել էր. քաղաքում աննախադեպ կերպով թանկացել էին սնունդը, կենցաղային ապրանքները, ծառայությունները, ինչը մեծ հարված էր պատերազմի մեջ գտնվող բնակիչների համար:

«Արևելք»-ի աղբյուրները քիչ առաջ հայտնել են, որ այսօր սիրիական բանակը ազատագրել է քաղաք տանող գլխավոր ճանապարհը: Այդ լուրը քաղաքում ընդունվել է ցնծությամբ: