|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ ՌԴ Տուլայի շրջանում Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով զոհված ուղևորներից՝ 54-ամյա Գառնիկ Հակոբյանը Լոռու մարզի Հարթագյուղ գյուղից էր, արտագնա աշխատանքի էր մեկնել որդու՝ Տիգրան Հակոբյանի հետ: Տիգրանը, ինչպես արդեն հայտնել ենք, ներկայումս գտնվում է Ուզլովայա քաղաքի ԲԿ-ում: Yerkir.am-ի հետ զրույցում հիվանդանոցից հայտնել էին, որ իրենց մոտ գտնվող 15 տուժածների առողջական վիճակը կայուն ծանր է:
Yerkir.am-ի հետ զրույցում Հարթագյուղի գյուղապետ Անդրանիկ Հարությունյանը հայտնեց, որ Հակոբյանների ընտանիքը սոցիալապես վատ վիճակում էր, հայրն ու որդին մշտապես մեկնում էին արտագնա աշխատանքի: «Գյուղում էլ դեռ չգիտեն, որ հայրը մահացել է: Անորոշ վիճակ է»,- ասաց գյուղապետը: