|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Լրագրող Սյուզի Բադոյանը հայտնում է, որ 1986 թ-ին ծնված Արսեն Մկրտչյանը, ով սպասում էր երրորդ զավակի ծնվելուն այսօր Գեղարքունիքում զոհվել է։
Այսօր Գեղարքունիքում զոհված Արսեն Մկրտչյանն է։
Մասիս համայնքի Ռանչպար գյուղից էր!
1986 թ-ին ծնված, կիսատ կյանք թողած Արսենի մասին շատ դրական, միայն ափսոսանքով ու վշտով էին խոսում։ Սիրուն ընտանիք ունի Արսենը, կնոջ` Իրինայի հետ երրորդ զավակի ծնվելուն էին սպասում։
25 օրյա վարժանքների մասնակից էր, օգոստոսի 15-ին էին ՄՈԲ-ով տարել Գեղարքունիք։
Պարզ ընտանիքից էր, հողագործ ու ընտանիքի միակ եկամուտ բերողն էր ,ապրում էին ծնողների հետ։
Լույս իջնի ձեր շիրիմներին, տղերք։
Ամոթ մեզ։