Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երեկ Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթյունի հետևանքով« Արմենիա» ԲԿ տեղափոխված 7 տուժածներից 6-ը վերակենդանացման բաժանմունքում են: Yerkir.am-ի թղթակիցը հիվանդանոցից հայտնում է, որ վիրահատվել է 2 դեռահաս՝ 14-ամյա էդգարը և Ռոլանդը: Նրանց վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվել, սակայ, այսօր առավոտյան արդեն գնահատվել է ծանր, և տղաներն արդեն ինքնուրույն են շնչում:
Yerkir.am-ի հետ զրույցում ԲԿ-ի բուժօգնության գծով տնօրեն Արսեն Գրիգորյանը նշեց, որ իրենց մոտ մյուսներից ավելի ուշ տեղափոխվել է մի կին, ով վթարից հետո գնացել է տուն՝ նշելով, որ լավ է, սակայն գոտկատեղի շրջանում սուր ցավեր է զգացել և տեղափոխվել հիվանդանոց:
Այս պահին վիրաբուժական բաժանմունքում է 15 տարեկան մի աղջիկ, որի վիճակը գնահատվում է լավ: Նա տուն գնալու ցանկություն է հայտնել, և ըստ Արսեն Գրիգորյանի` հնարավոր է նրան այսօր դուրս գրեն:
Գրիգորյանը հայտնեց նաև, որ իրենց մոտ գտնվող հղիի և պտղի վիճակը բավարար է: