Փոխարժեքներ
30 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.32 |
EUR | ⚊ | € 450.23 |
RUB | ⚊ | ₽ 4.8933 |
GBP | ⚊ | £ 527.56 |
GEL | ⚊ | ₾ 141.11 |
Տեղեկացրել էինք, որ Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով 8 վիրավորներից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում այսօր 2 երկուսն են մնացել: Yerkir.am-ի հետ զրույցում բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ այսօր հիվանդանոց է տեղափոխվել ևս մեկ տուժած:
Առողջապահության նախարարությունից տեղեցնում են, որ ավտովթարից տուժած` Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում բուժում ստացող երկու հիվանդից մեկը գտնվում է վերակենդանացման, մյուսը` վնասվածքաբանության բաժանմունքներում: Բուժումն իրականացվում է ամբողջ ծավալով: Նշենք, որ վերակենդանացման բաժանմունքում բուժում ստացող հիվանդի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր:
Տուժածներից երկուսի բուժումը շարունակվում է Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բուժօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտում:
Այժմ քննարկվում է Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքում բուժում ստացող հիվանդի` Երևան տեղափոխելու հարցը: