|
Փոխարժեքներ
19 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.19 |
| EUR | ⚊ | € 422.02 |
| RUB | ⚊ | ₽ 5.0067 |
| GBP | ⚊ | £ 487 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանն անցած տարվա ընթացքում բավական պատկառելի ունեցվածք է ժառանգություն ստացել։ Ըստ նրա պաշտոնական հայտարարագրի՝ 2015-ին որպես ժառանգություն ստացել է 120 մլն դրամ արժողությամբ բնակարան, 600 հազար դրամ գնահատված հողամաս և 10 մլն դրամ արժեքով ավտոտնակ։ ՔԱԳՎ պետի դրամական միջոցներն անցած տարվա վերջին կազմել են 70 հազար դոլար։ Նշենք նաև, որ Արտյոմ Մովսիսյանի տարեկան աշխատավարձը կազմել է 14 մլն 693 հազար դրամ։ Այսինքն՝ ամսական միջին աշխատավարձը կազմել է 1 մլն 224 հազար դրամ։ Ի դեպ, ՔԱԳՎ պետի կինը՝ Ալբինա Մովսիսյանը, հայտարարագրել է 70 հազար եվրո դրամական միջոց։ Նշենք նաև, որ նա ոչ մի տեղ չի աշխատում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։