Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամռանն օդի ջերմաստիճանն ինքն է թելադրում, թե ինչ սննդամթերք պետք է օգտագործել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ընտանեկան բժիշկ, թերապևտ, գոաստրոէնտերոլոգ Աննա Մարտիրոսյանը:
«Ջրազրկում է տեղի ունենում՝ քրտնարտադրության հետևանքով: Տարբեր բալանսենրի խախատում է լինում, որից թուլանում ենք, տոնուսն ընկնում է, ապատիա է տեղի ունենում: Ջրազրկում ավելի շատ տեղի է ունենում երեխաների մոտ: Այս ամենը երբ տեղի է ունենում օրգանիզմիդ հետ, չես էլ ցանկանում դժվարամարսելի սննդամթերք օգտագործել ու շատ հեղուկի կարիք ես ունենում մշտապես: Խորհուրդ է տրվում օգտագործել հանքային ջրեր՝ գազը հանած, կամ տնային պայմաններում պատրաստված կոմպոտներ, ոչ շատ քաղցր: Քաղցրը հագեցնում է այդ պահին, հետո ջրազրկում է սկսվում»,- ասաց բժիշկը:
Նրա խոսքով՝ օրվա ամենաշոգ հատվածներում ցանկալի չէ օգտագործել դժվարամարսելի սննդամթերք, քնաի որ բարձր ջերմաստիճանը նվազեցնում է ստամոքսահյութի արտադրությունը:
«Ամռանը, մեր օրգանիզմին լսելով, ավելի շատ ուզում ենք ուտել մրգեր: Մսի տեսակներից նախընտրելի է տավարի միսն ու հավի միսը: Հարկավոր է խուսափել ապուրներ, գազավորված, թանձր հյութեր օգտագործելուց, ալկոհոլի քանակը պետք է նվազեցնել, ցանկալի է հրաժարվել մակարոնեղենից, կիսաֆաբրիկատներից»,- ասաց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ցանկալի է օրվա ընթացքում սնվել հաճախակի, բայց քիչ քանակությամբ:
«Արևի անմիջական ազդեցությունից պետքէ խուսափել հատկապես 12:00-15:00 ընկած ժամանակահատվածում, պետք է կրել բաց գույնի գլխարկներ: Թունավորումներից խուսափելու համար հարկավոր է 24 ժամից ավելի որևէ սնունդ չպահել, ցանկալի է խուսափել խառը տիպի աղցաններից, օգտագործվող միրգն ու բանջարեղենն էլ շատ լավ լվացված պետք է լինի: Ցանկալի է մեկանգամյա օգտագործման համար մթերքներ օգտագործել»,- ասաց նա:
Բժշկի խոսքով՝ ամռանը սրվում են սրտանոթային հիվանդությունները, ինչին կարող են նպաստել նաև կոֆեինի և մուգ թեյի շատ օգտագործումը: Փոխարենը, ըստ նրա, ցանկալի է օգտագործել կանաչ թեյ՝ գոլ վիճակում, որը կարող է նաև զովացնել: Մարտիրոսյանը նշեց նաև, որ ձմերուկի օգտագործման համար ցանկալի ժամանակահատված է օգոստոս ամիսը: Խոսելով օդի բարձ ջերմաստիճանի հետևանքով առաջացած գլխապտույտներից ու սրտխարնոցից, ճնշման անկումից՝ Մարտիրոսյանը խորհուրդ տվեց խմել աղով պատրաստված լուծույթ: