կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-31 14:40
Աշխարհ

Պուտինը հանձնարարել է ռուսական օդանավի կործանման փաստով հանձնաժողով ստեղծել

Պուտինը հանձնարարել է ռուսական օդանավի կործանման փաստով հանձնաժողով ստեղծել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը  հանձնարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Airbus 321 օդանավի կործանման փաստով պետական հանձնաժողով ստեղծել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով նախագահի մամլո ծառայությանը:

Պուտինը, միաժամանակ, ՌԴ աԱրտակարգ իրավիճակների  և առողջապահության նախարարությունների ղեկավարությանը հանձնարարել է անհապաղ կազմակերպել ավիաաղետի հետևանքով զոհվածների հարազատներին օգնության տրամադրման գործընթացը։

Reuters գործակալությունն էլ  հայտնում է, որ ինքնաթիռի բեկորների տակից ողջ մնացած ուղևորների ձայներ են լսվում։ Այժմ եգիպտոսցի փրկարարներն աշխատում են դեպքի վայրում` փորձելով գտնել ու դուրս բերել փրկվածներին: