| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՍԱՊԾ տեսչական մարմնի պետ Գեորգի Ավետիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է սոցցանցերում տարածված այն տեղեկությանը, թե Սևանա լճից ջուր խմելուց հետո տասնյակ կովեր են անկել:
«Փքման դեպքեր կան նաև Մարտունիում, հասցրել են սպանդի ենթարկել:
Հարգելի հայրենակիցներ, այս դեպքերը մեր վերահսկողության տակ են:
Տասնյակ անկումներ չկան, կա 4 անկում, անասնաբույժների ջանքերով մոտ 80 գլուխ փրկվել են, դեպքը տեղի է ունեցել Կարճաղբյուր գյուղի հարևանությամբ գտնվող անտառներում, որտեղ կա ճահճոտ տարածք, որտեղ աճում է առվույտ: 
Մասնագետները գիտեն, որ մատղաշ, թաց առվույտը, որոճողների մոտ առաջացնում է փքվածություն, և որպես հետևանք նաև անկումներ: Նախնական տվյալներով հենց դա է պատճառը: Ավելի ստույգ կիմանանք համապատասխան ախտորոշիչ միջոցների ավարտից հետո: Հրահանգել եմ, որ դեպքի վայր մեկնեն լաբորատորիայի համապատասխան մասնագետները: 
Հ.Գ. Այդ տարածքում հաճախ են լինում նման դեպքեր»,-գրել է նա: