| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանեց սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հարցերին: Նա կարծիք հայտնեց, որ քաղաքական գործընթացներն այսօր այնպիսի փոփոխություններ կարող են ունենալ, որ մեր երկիրը պետք է պատրաստ լինի ցանկացած զարգացումների:
«Հիմա մենք ընտրել ենք ճանապարհ, որ պետք է տեղի ունենան սահմանադրական փոփոխություններ: Մենք այսօր պատասխանատվություն ենք կրում պաշտպանական համակարգի փոփոխության համար: Սահմանադրական փոփոխությունների պարագայում ԶՈՒ կառավարումը, անկախ քաղաքական վերադասավորւմներից, երաշխավորելու է երկրի պաշպանունակության համապատասխան մակարդակ, պաշպանության կազմակերպումը հստակ է լինելու»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Լրագրողները հարցրեցին, թե արդյո՞ք ընդունելի են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունները, որոնք հստակ հասցեատեր չունեն, այլ ցանկացած իրավիճակում վերաբերում են Հայաստանին ու Ադրբեջանին, նախարարը պատասխանեց. «Այս տարիների ընթացքում ՄԽ-ի կատարած աշխատանքի արդյունքում է հնարավոր եղել պահպանել հարաբերական զինադադար: Բայց իրավիճակները փոխվում են: Մեր ցանկություն է, որ այդ հարցադրումները և գնահատականները թիրախային լինեն այն կողմի համար, որը խախտում է զինադադարը: Մենք առաջարկել ենք միջազգային հետաքննական պայմաններ ապահովել, որը կարող է հստակ տալկ հարցի պատասխանը, թե որ կողմն է խախտել զինադադարը: Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ լիարժեք միջազգային հետաքննական պայմաններ ապահովվեն»: